Ընտրություններին հրաժեշտ տալուց հետո

Վերջին երեք ամիսների հայաստանյան հասարակությունում տիրող իրավիճակը մեկ բառով կարելի է գնահատել ընտրական: Սկզբում խորհրդարանական ընտրություններն էին՝ նախընտրական քարոզարշավով, ներկայումս Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն է: Մայիսի 14-ին ավագանու ընտրություններից հետո հանրությունը փոքր ինչ լարվածությամբ կսպասի արդեն մայիսի 18-ին կայանալիք 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստին և սրանից հետո էլ, կարելի է ասել, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Անշուշտ, ավագանու ընտրություններից հետո որոշ ընդդիմադիրներ կպնդեն, թե ինչպես են կեղծվել ընտրությունները հերթական անգամ: Սակայն կարծում ենք այս խոսակցություններն էլ երկար կյանք չեն ունենա:

Այս ամենով հանդերձ՝ Հայաստանի քաղաքացիները կմնան իրենց հոգսերի հետ դեմ առ դեմ՝ ինչպես երեկ և անցած բոլոր տարիներին:  Այդ խնդիրները, միևնույնն  է, ոչ ոք չի լուծելու, չեն լուծելու ո՛չ նոր կառավարարությունը, ո՛չ Ազգային ժողովը: Ըստ էության, վերջիններս մեծ հաշվով ոչ թե խնդիրներ լուծողներ են, այլ այդ խնդիրների լուծման միջավայրն ու միջոցները ստեղծողները: Սակայն արդյո՞ք  մենք տեսնում ենք այդ միջավայրը:

Կարեն Կարապետյանի կառավարության 6-ամսյա գործունեությունը նույնպես կարելի է գնահատել մեկ արտահայտությամբ՝ վարչապետը հանձնարարականներ է տվել: Ամեն օր մենք լսում ենք այդ հանձնարարականների մասին, սակայն պետք է խոստովանել նաև, որ գուցե չենք էլ հասցնում հետևել, թե ինչպես կիրառվեցին ու կյանքի կոչվեցին այդ հանձնարարականները, ունեցա՞ն հետևանքներ, թե՞ մնացին հենց այդպես՝ հանձնարարական:

Ազգային ժողովի մասին ընդհանրապես որևէ բան չկա ասելու: Ընտրություններից շուրջ մեկ ամիս անց դեռևս հայտնի չէ անգամ խորհրդարանի մոտավոր պատկերը: Եվ, ընդհանրապես, արդյո՞ք այդ պատկերը էական ու որոշիչ է լինելու:

Ի վերջո, յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ ինչպես վարչապետն է սիրում ասել՝ կախարդական փայտիկով երկրում հարց չի լուծվելու, քանի որ այդ փայտիկը չկա:

Այս տեսանկյունից թերևս վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի և՛ քաղաքական, և՛ հասարակական բոլոր շրջանակները փորձեն ձևավորել իրատեսության մթնոլորտ, որտեղ կբացառվեն բոլոր տեսակի հրաշքների ակնկալիքները, որտեղ նախընտրական խոստումները գիտաֆանտաստիկայի ժանրից չեն լինի, իսկ կառավարական հանձնարարականներն էլ չեն դառնա կառավարության գործունեության ամենահիշարժան հատվածը:

Տիգրան Դավթյան

loading...
Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը Ֆրանսիայի Թրաբլե քաղաքի ավտոբուսում պայթյուն է որոտացել Նախարար Հարությունյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռեալ Սոսիեդադ Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ Goal.com. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ Միլանը մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
website by Sargssyan