Տոն՝ առանց մասնակիցների

Անցավ հերթական մայիսի մեկը՝  ուղերձներով, պաշտոնական շնորհավորհանքներով և արհեստական տոնականությամբ:

Իր խորհրդով թերևս այս օրն առավելապես վերաբերում է աշխատողների իրավունքներին և այդ իրավունքների համար տարված պայքարին: Սակայն հայաստանյան սոցցանցային միջավայրում այս օրը նշանավորվեց հայ օգտատերերի կողմից իրենց առաջին աշխատավարձի մասին գրառումներով: Սա բնական էր և նորմալ, ի վերջո մենք գործ ունենք սոցիալական ցանցերի հետ, որոնք ավելի շուտ ժամանցային տարածք են հիշեցնում: Սակայն մյուս կողմից  թերևս հենց նման իրավիճակներում է, որ կորչում է տոնի կամ միջազգային օրվա խորհուրդը:

Իրականում հենց մայիսի մեկն ու մնացած բոլոր օրերը պետք է լցված լինեն Հայաստանում աշխատանքի և աշխատողների խնդիրների մասին տեղեկություններով և կարող ենք ասել նաև պայքարով:  Իհարկե, «աշխատանք», «աշխատավորներ» ու «պայքար» բառերն ինչ-որ տեղ նաև կոմունիստական ու սովետական ասոցիացիաներ են առաջացնում, սակայն փաստն այն է, որ այսօր Հայաստանում աշխատողները չափազանց անպաշտպան են:  Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքը, անշուշտ, լիովին ներկայացնում  է աշխատողի իրավունքներն ու պարտականությունները և, ըստ էության, զուտ իրավական մակարդակում կարծես թե աշխատողի իրավունքները պաշտպանված են: Սակայն գործնականում ակնհայտ է, որ  ո՛չ պետական, ո՛չ էլ առավել ևս մասնավոր հատվածում աշխատանքային զբաղվածություն ունեցող քաղաքացիները զերծ չեն վերադասների կամայականություններից:

Թերևս հենց այս մասին էին վկայում  վերջերս՝ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հրապարկում հայտնված մի շարք ձայնագրություններ, որոնք ուղղակիորեն վկայում էին պաշտոնական դիրքի չարաշահման ու աշխատողների իրավունքների ոտնահարման մասին:

Վերջապես, այս ամենից զատ, պետք է նշել, որ պաշտոնական վիճակագրությամբ գործազրկությունը Հայաստանում կազմում է շուրջ 18 տոկոս: Իրականում այս թիվը շատ ավելի մեծ է, քանի որ գործազուրկ չեն համարվում գյուղական վայրերում ապրող քաղաքացիները՝ անկախ նրանից, որ վերջիններս հնարավորություն և ռեսուրս չունեն երկրագործությամբ կամ անասնապահությամբ զբաղվելու համար: Գումարած սրան՝ այստեղ խնդիրը ոչ միայն աշխատանքային զբաղվածություն ունենալն է:

Գաղտնիք չէ, որ ներկայիս հայաստանյան պայմաններում շատերս աշխատում ենք երկու և ավելի տեղ՝ այսպես ասած ծայրը ծայրին հասցնելու համար, բնականաբար, աշխատելով 12, 14 և ավելի ժամ: Սա այն դեպքում, երբ 19-20-րդ դարում եվրոպական ու ամերիկյան պետություններում աշխատողները պայքարում էին 10, իսկ հետո        8-ժամյա աշխատանքային օրվա համար: Ընդ որում, պայքարում էին՝ հասնելով հաջողության:

Նման իրավիճակում թերևս պետք է նշել, որ անցած մայիսի մեկը հերթական անգամ առիթ է  դառնում, որպեսզի վեր հանվեն այս խնդիրները, որովհետև քաղաքացիների կյանքի որակը իրականում կախված չէ կառավարությունը կամ Ազգային ժողովը ներկայացնող անձերից, այլ հենց այն աշխատանքային միջավայրից ու աշխատավարձից, որոնք թերևս պետք է ապահովեն նույն ԱԺ-ում և կառավարությունում նստած գործիչները:

Տիգրան Դավթյան

loading...
ՄԻՊ-ն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները ԱՄՆ-ում ուզում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը Նիկիտա Սիմոնյան. Միակ ցանկությունս էր մինչեւ մահս դարձյալ տեսնել «Սպարտակի» չեմպիոնությունը Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արամ Սաթյանին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել Ադրբեջանը շփման գծում հրանոթ եւ ականանետ է կիրառել. Արցախի ՊՆ Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը Թրամփը խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում Եվրոպայի 2016/17թթ. մրցաշրջանի ֆուտբոլային խորհրդանշական հավաքական` Goal.com-ի վարկածով ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Ասիայի ՉԼ. «Էսթեղլալը» հաղթեց «Ալ Աինին», Մկոյանը մասնակցեց հանդիպմանը ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել
website by Sargssyan