Երեկ հիմնանորոգումից հետո վերաբացեցինք Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը
ԲլոգԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ հիմնանորոգումից հետո վերաբացեցինք Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը:
Իրականում մեծ ծավալի աշխատանք է կատարվել ծննդատանը՝ ինչպես հիմնանորոգման, այնպես էլ ամբողջությամբ նոր սարքավորումներով համալրման ու գույքի թարմացման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն ու բժշկական կենտրոնները շարունակելու են մնալ մեր հատուկ ուշադրության կենտրոնում:
Շնորհավորում եմ բուժանձնակազմին և մեր համաքաղաքացիներին Երևանում ժամանակակից ու մրցունակ ևս մեկ բժշկական կենտրոն ունենալու առթիվ: