Իր աչքի գերանը չտեսնողը ուրիշի աչքի փուշն է մատնացույց անում
BlogԵրևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իր աչքի գերանը չտեսնողը ուրիշի աչքի փուշն է մատնացույց անում: Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ Երևան համայնքում պետք է առանձացվեն քարոզչական պաստառների փակցման համար հատուկ վայրեր, ինչը Երևանի քաղաքապետի որոշմամբ պատշաճ իրականացվել է: Այսօր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում փակցված են հատուկ այդ նպատակին ծառայող ավելի քան 450 գրատախտակներ:
Նպատակներից մեկը քաղաքային գույքը, շենքերը, հանրային վայրերը չաղտոտելն է և քարոզչության համար հավասար հնարավորությունների ապահովումը բոլոր կուսակցությունների և դաշինքների համար: Ցավում եմ, որ խաղի կանոնները պահպանվում են ոչ բոլոր ուժերի կողմից և արդյունքում աղտոտում են քաղաքը նաև նրանք, ովքեր հայտ են ներկայացնում պատասխանատու լինել Երևանի մաքրության համար: Համայնքն իր լիազորությունների շրջանակում դիմել է ԿԸՀ՝ այս արատավոր երևույթը կանխելու նպատակով ինչպես նաև սկսել է պաստառների մաքրման աշխատանքները: Կոչ եմ անում Մաքուր Երևանի բոլոր «ջատագովներին» սկսել հենց իրենցից և հետո միայն հայտ ներկայացնել այդ պատասխանատու աշխատանքը կատարելու գործում:
PS: ներկայացված նկարները շատ քիչ մասն են կազմում չնախատեսված վայրերում փակցված պաստառների:
PS: ներկայացված նկարները շատ քիչ մասն են կազմում չնախատեսված վայրերում փակցված պաստառների: