Մինչ այսօր սթրես է Հայաստանում նվագել․ Տիգրան Համասյան
CultureՄայիսի 7-ին և 8-ին Տիգրան Համասյանի՝ Երևանում կայանալիք մենահամերգի ժամանակ հիմնականում կհնչեն վերջին 4 տարվա ստեղծագործությունները, որոնք ներառված են այս տարվա մարտի 31-ին լույս տեսած An Ancient Observer ալբոմում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Համասյանը։ Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է ժողովրդական մեղեդիների վրա հիմնված էտյուդների շարք անել։ Արդեն կայացել է 27 համերգ՝ այս ծրագրով և մինչև 2018-ի վերջ դրանք կշարունակվեն աշխարհի տարբեր երկրներում։ Տիգրան Համասյանն ասաց, որ երաժիշտները պետք է հասկանան, որ կարևորը ոչ թե հայտնի դառնալն է, այլ բարձրորակ երաժշտություն ներկայացնելը. «Մրցակցության առումով լուրջ պրոբլեմ կա»,- նկատեց նա։
Ըստ դաշնակահարի՝ յուրաքանչյուր ստեղծագործողի համար կարևոր է դրսում լինելը, միմյանց հետ մշակույթներ փոխանակելը, այդպիսով կայանալը։ Այդ երաժշտությունը մարդ պետք է ապրվի, ոչ թե լսվի, ասվի՝ հավես մեղեդի է, 1-2 ջազային ակորդ ավելացվի, դառնա մշակում, այդպիսի բան ես անում էի 15 տարեկանում։ Դա պարզապես հայհոյանք է ժողովրդական երաժշտության հասցեին։ Տիգրան Համասյանը նշեց, որ թեև Հայաստանում բազմաթիվ համերգներ է ունեցել, սակայն մինչ օրս իր համար սթրես է այստեղ նվագելը։ «Պատասխանատվությունը մեծ է»,- ասաց նա։