91-ամյա դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանը հանդես կգա Սանկտ Պետերբուրգում
ՄշակույթՍանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելայում մայիսի 17-ին ելույթ է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանը:
Ինչպես տեղեկացնում է վկայակոչելով classicalmusicnews.ru-ն, դաշնակահարուհին կատարելու է Շոպենի ստեղծագործություններ ը:
Մարիա Ղամբարյանը 91 տարեկան է: Ծնվել է Երևանում: 1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, իսկ 1951-ին՝ ասպիրանտուրան: Համերգային գործունեությունը սկսել է 1951-ից, ելույթներ է ունեցել ինչպես ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ արտերկրում։ Համերգացանկում ընդգրկված են Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Շուբերտի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Տիգրան Մանսուրյանի