«Հնարավորության սահմաններում կշարունակեմ լինել ձեր կողքին». Վարուժան Բաբաջանյանի մարզային գրասենյակը կշարունակի գործել
ԲլոգՎարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ պատգամավորական մանդատ ստացած բոլոր գործընկերներիս, մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Շնորհակալ եմ Տավուշի մարզի իմ բազմահազար ընտրողներին. ձեր յուրաքանչյուր քվեն վստահություն և պատասխանատվություն է ինձ համար, հետևաբար իմ պատգամավոր չընտրվելով՝ ոչինչ չի ավարտվում, ամեն ինչ դեռ առջևում է: Մարզում իմ գրասենյակը կշարունակի գործել, և ես հնարավորության սահմաններում կշարունակեմ լինել ձեր կողքին:
Առաջիկայում կշրջեմ մարզի համայնքներում, ակտիվորեն կմասնակցեմ հասարակական - քաղաքական կյանքին, իմ ռեսուրսների միջոցով կփորձեմ հրահաս լինել մարդկանց խնդիրներին...
Բարին ընդ ձեզ...