Թանգարանների գիշեր. մայիսի 20-ին թանգարանները բաց կլինեն ժամը 18-ից 24-ը
ՄշակույթՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր՝ մայիսի 6-ին, հրաման է ստորագրել, որով 2017թ. մայիսի 9-ին եւ մայիսի 28-ին նախարարության ենթակայության թանգարանները կաշխատեն ժամը 10։00-ից մինչեւ 18։00-ն, իսկ Թանգարանների գիշեր միջոցառմանը՝ մայիսի 20-ին, կաշխատեն ժամը 18։00-ից մինչեւ 24։00-ն։
Նույն հրամանով նախարարը թանգարանների տնօրեններին հանձնարարել է նշված ժամանակում ապահովել այցելուների սպասարկման համար անհրաժեշտ անձնակազմ եւ թանգարանի ցուցանմուշների անվտանգությունը, իսկ անձնակազմի համար՝ աշխատանքային ներգրավվածություն օրենքով սահմանված կարգով։