Չի կարելի չտեսնել Տարոն Մարգարյանի ու նրա թիմի կողմից արված աշխատանքը. Մկրտիչ Մինասյան
ԲլոգՉի կարելի չտեսնել անցած հինգ տարվա ընթացքում Երևանում կատարված դրական աշխատանքը քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա թիմակիցների կողմից։
Քաղաքը շատ բարդ օրգանիզմ է՝ իր խնդիրներով, բայց կատարվածը, ինչ մենք տեսնում ենք, թույլ է տալիս հավատալու, որ հետագայում նույնպես այդ աշխատանքները և Երևանին վերաբերող խնդիրները գտնվելու են քաղաքապետի ուշադրության կենտրոնում։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր անմիջականությամբ, մարդկանց լսելու և նրանց հարցերը լուծելու պատրաստակամությամբ մեծ հարգանք է ձեռք բերել քաղաքացիների բոլոր շերտերի մեջ, ստեղծել է ջերմության և վստահության՝ վաղուց սպասված մթնոլորտը, և կարծում եմ՝ մեր ձայնը տալով նրան՝ մենք կնպաստենք Երևանի առաջընթացին։
ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ
Ճարտարապետների միության նախագահ