Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Դավաճանված աղջիկը փորձել է նետվել Կիևյան կամրջից. Վերջինս իրեն փրկած տղամարդուն մեղադրում է առևանգման մեջ

Blog

1in.am-ը գրում է․

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Արման Ղ.-ի գործի դատական քննությունը:

31-ամյա Արմանին մեղադրանք էր առաջադրված մարդու առևանգման և առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին և 268 հոդվածի 1-ին մասերով: Արման Ղ.-ն կալանքի տակ էր 2016 թվականի ապրիլի 30-ից: Ըստ մեղադրանքի՝  2016 թվականի ապրիլի լույս 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Արման Ղ.-ն մեքենայով անցել է Կիևյան կամրջի վրայով ու նկատել է կամրջի ճաղերին հենված անծանոթ աղջկա, որն իջել էր «Մերսեդես» մեքենայի վարորդի տեղից: Արման Ղ.-ն ընկերոջից պահանջել է կանգնեցնել մեքենան, իջել է, վազելով մոտեցել է կամրջի ճաղերին հենված աղջկան՝ Կիմային (անունը փոխված է):

Ըստ մեղադրանքի՝ Արմանը աղջկա «կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ թևից քաշելով ու հրելով», նստեցրել է նրա իսկ «Մերսեդեսը», սկզբում՝ վարորդի տեղը, ապա՝ մեքենայի հետևի նստատեղին, ինքը նստել է  մեքենայի ղեկին, «մեքենան բարձր արագությամբ վարելով՝ բացահայտ առևանգել է Կիմա Հ.-ին, նրան տեղափոխել է Երևան քաղաքի «Շահումյանի գերեզմաններ» կոչվող վայր: Ճանապարհին՝ Սիլիկյան խճուղում, «Մերսեդեսը» վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով Կիմա Հ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ: Բացի այդ, Արման Ղ.-ն անհայտ անձից ձեռք է բերել ու իր մոտ պահել զգալի չափի՝ 1 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության ժամանակ՝ 2016 թվականի ապրիլի 30-ին:

Գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում Արման Ղ.-ն առևանգման հոդվածով իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2016 թվականի ապրիլի լույս 6-ի գիշերը՝ ժամը  2-ի սահմաններում, իր մեքենայով Կիևյան փողոցով գնում էր մոտերքում գտնվող հացի արտադրամաս՝ տնօրենից նախկինում վերցրած պարտքը վերադարձնելու: Մեքենան վարում էր ընկերը, ինքը նստած էր վարորդի կողքի նստատեղին: Իր մեքենայի առջևից ընթանում էր մի «Մերսեդես»: Կիևյան կամրջի վրա այդ առջևից ընթացող մեքենայի վարորդը բացել է մեքենայի դուռը, առանց շարժիչն անջատելու դուրս է եկել մեքենայից, անցել է կամրջի վրա գտնվող, փողոցի եզրային հատվածում ամրացված խողովակի վրայով, բարձրացել է կամրջի ճաղավանդակի վրա: Տեսնելով այդ աղջկա պահվածքը՝ ինքը միանգամից մտածել է, որ նա ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվել կամրջից: Պահանջել է, որ ընկերը կանգնեցնի մեքենան: Ինքը շտապ դուրս է վազել, հասել է կամրջի ճաղավանդակին բարձրացած աղջկան: Աղջիկը գոտկատեղի հատվածով արդեն կամրջի մյուս կողմում էր: Ինքը կատարել է մարդասիրական արարք՝ կանխել է աղջկա ինքնասպանությունը՝ մոտեցել, գրկել է նրան, քաշել է մի կողմ, հետո զրուցել ու համոզել է, որ նման քայլի չգնա: Տարել, նրան նստեցրել է «Մերսեդեսի» վարորդի տեղում, առաջարկել է մեքենան քշել-հեռանալ կամրջից: Բայց հասկացել է, որ աղջիկն ի վիճակի չէ մեքենան վարելու, գտնվում է խիստ հուզական վիճակում: Ինքը նստել է նրա կողքի նստատեղին, փորձել է խոսել հետը, հանգստացնել: Սակայն իր համար անսպասելի՝ աղջիկը նորից դուրս է վազել մեքենայից, գնացել է դեպի կամրջի ճաղավանդակը: Մտածելով, որ նա նորից է փորձում ինքնասպանություն գործել, նորից վազել, նրան քաշել է մի կողմ, տարել, այս անգամ նստեցրել է «Մերսեդեսի» հետևի նստատեղին՝ նախապես կարգի բերելով այնտեղ անկանոն թափված իրերը՝ տուփերը, ինչ-որ առարկաները: Ինքը նստել է մեքենայի ղեկին, մեքենան վարել է դեպի Հալաբյան փողոց: Կիմային ասել է, որ անձնական գործ ունի մոտակա հացի փռում, միասին կգնան այնտեղ:

Ըստ Արման Ղ.-ի՝ Կիման ամբողջ ժամանակ եղել է հուզական վիճակում, ասել է, թե անձնական խնդիրներ ունի՝ նախկին ընկերն ուրիշի հետ է կապվել, ինքը չի ցանկանում ապրել: Ճանապարհին ինքը «Մերսեդես» մեքենան վթարի է ենթարկել, ինչի հետևանքով իր ճակատն է վնասվել, Կիմայի՝ դեմքը, աչքի հատվածը: Վթարից անմիջապես հետո դուրս է եկել մեքենայից, փորձել է օգնություն ցույց տալ Կիմային: Քանի որ նախապես պայմանավորված հանդիպում ուներ, Կիմային թողել է վթարի վայրում, ինքը գնացել է հացի փուռ, վերադարձրել է 100 հազար դրամ պարտքը, նորից եկել է վթարի վայր: Այնտեղ՝ վթարված մեքենայի մոտ, արդեն հավաքված մարդիկ կային, այդ թվում՝ եկել էր Կիմայի նախկին ընկերը: Վթարի հաջորդ օրն ինքը Կիմայի նախկին ընկերոջ հետ գնացել է Կիմայի տուն: Ընկերը խնդրել է, որ ինքը Կիմայի հարազատների մոտ չասի ինքնասպանության փորձի մասին: Կիմայի տանն ինքը խոստացել է վերանորոգել վթարված մեքենան:

Դրա հաջորդ օրը նորից գնացել է Կիմայի տուն, որտեղ վերջինս իր համար անսպասելի իրենից պահանջել է 5 հազար դոլար ու զգուշացրել է, որ գումարը չտալու դեպքում կդիմի ծանոթ դատախազին ու տեղի ունեցած կներկայացնի որպես… առևանգում… Կիման դժգոհել է, որ վերջերս էր ենթարկվել դեմքի պլաստիկ վիրահատության, մեծ ծախսեր էր կատարել: Ինքը Կիմային ասել է, թե տվյալ պահին 5 հազար դոլար չունի, բայց խոստացել է հատուցել պատճառած վնասը: Հետագա օրերին էլ է հանդիպել Կիմային ու նրա հարազատներին, Կիման պնդել է, որ իր ուզած գումարը չտալու դեպքում հաղորդում  է տալու իրեն առևանգելու վերաբերյալ: 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal