«Թատերական Սյունիք» փառատոնը կաշխուժացնի քաղաքների արվեստասերների առօրյան

ՀՀ մշակույթի նախարարության, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 19-27-ը կանցկացնի «Թատերական Սյունիք» փառատոնը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` փառատոնի գլխավոր նպատակը հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումները Սիսիանում, Գորիսում, Կապանում, Քաջարանում, Ագարակում և Մեղրիում ցուցադրելն է:

Տասը թատերախմբերի ելույթները միջոցառումը կվերածեն իսկական թատերական տոնի:

Հնարավորություն կլինի նաև արծարծել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձնելով այդ թատրոնների աշխատանքը:

Փառատոնին մասնակցելու են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Գ. Խանջյան, «Որբերի ընտանիքը»), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (Կ. Խոդիկյան, «Սիրային քառանկյունի»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Ս. Շևչենկո և Ա. Կուլիչկով, «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան, «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան, «Անբան Հուռին»), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան, «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին, «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներ»):

Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 19-ին, Կապանում, փակումը՝ մայիսի 27-ին, Գորիսում:

 

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan