Պրահայում Սայաթ-Նովային նվիրված գրական-երաժշտական երեկո է կազմակերպվել

 Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում մայիսի 5-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Սայաթ-Նովային նվիրված բացառիկ գրական-երաժշտական երեկո:

Իր ողջույնի խոսքում Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան, մասնավորապես՝ նշեց, որ մեծ վարպետ Սայաթ-Նովան գեղարվեստական կատարելության հասցրեց աշուղական-ժողովրդական երգարվեստը:

Երկու ժամ տևողությամբ ծրագիրը հիացրեց ներկաներին՝ ներկայացնելով ոչ միայն մեծ աշուղի պոեզիան, կյանքն ու գործունեությունը, այլև նրա խաղերի կատարումները, որը փայլուն ներկայացրեց Ֆրանկֆուրտից հատուկ երեկոյի համար Պրահա ժամանած բարիտոն Գուրգեն Բավեյանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Աշուղի կյանքի հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց «Գարուն» ամսագրի լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, նրա մեծ սիրո պատմության գաղտնիքներին ու մեզ հասած տարբեր տեսակետներին անդրադարձավ «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, իսկ Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Ծովինար Բեյբությանը ասմունքեց Սայաթ-Նովայի տաղերը:

Բանախոսների ելույթներն ընդմիջվում էին Գուրգեն Բավեյանի սայաթնովայական տաղերի ու կոմիտասյան մշակումների գեղեցիկ կատարումներով՝ դաշնակահարուհի Սոնյա Ստեփանյանի նվագակցությամբ:

Ձեռնարկի ավարտից հետո երկար ժամանակ ներկաները կիսվում էին իրենց տպավորություններով ու մասնակցում դեսպանության կողմից կազմակերպված հյուրասիրությանը:

Գուրգեն Բավեյանը Ֆրանկֆուրտի օպերայի և Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչն է, մի շարք մրցույթների դափնեկիր և մրցանակակիր:

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan