Տարոն Մարգարյանը մշտապես հետևողական է եղել քաղաքի զարգացման ծրագրերի իրագործմանը. Հայկ Ղուկասյան
ԲլոգՀայկ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի ավագանու 2017թ մայիսի 14-ի ընտրություններում մենք սատարելու ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Գնահատում ենք նրա նվիրվածությունը քաղաքին և քաղաքացուն, ում խնդիրների պատշաճ լուծումը եղել և, վստահ ենք, մնալու է քաղաքապետի գործունեության առաջնահերթ օրակարգում: Տարոն Մարգարյանը մշտապես հետևողական է եղել քաղաքի զարգացման ծրագրերի իրագործմանը, մատաղ սերնդի մարզամշակութային կրթության կազմակերպմանը, քաղաքի բարեկարգմանն ուղղված աշխատանքների իրականացմանը: Առաջիկա ընտրություններում մաղթում ենք հաղթանակ, որը կազդարարի բարեփոխումների նոր ալիք:
Հարգանքով'
《Պրոֆեսիոնալ 《ԱրմՖայթինգ》 ֆեդերացիայի》 նախագահ` Հայկ Ղուկասյան