Նախագահ Սարգսյանը քվեարկեց հանուն ավելի լավ Երևանի
ՔաղաքականՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը եկել էր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում Նախագահն ու Առաջին տիկինը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը:
Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի: «Ինչպիսի՞ն կդառնա Երևանը, եթե ընտրվի Տարոն Մարգարյանը» հարցին Նախագահ Սարգսյանը համոզմունք հայտնեց. «Դառնա ավելի լավը»:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից: Մայրաքաղաքի 474 ընտրական տեղամասերում քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցու թյունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքի՝ Նիկոլ Փաշինյանը: