ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 11,19 տոկոսը. ԿԸՀ
ՔաղաքականՆախնական տվյալներով, Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 94 256 որը կազմում է 11,19 տոկոսը: Այս մասին, այօր՝ մայիսի 14-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Նա ներկայացրել է ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ - 12,52 տոկոս
Ավան – 17,40 տոկոս
Արաբկիր - 8,67 տոկոս
Դավթաշեն - 12,3 տոկոս
Էրեբունի - 12, 15 տոկոս
Կենտրոն- 8,32 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա - 9,91 տոկոս
Նոր Նորք - 10,38 տոկոս
Նորք Մարաշ 12,42 տոկոս
Շենգավիթ - 14, 92 տոկոս
Քանաքեռ –Զեյթուն 7,63 տոկոս
Նշենք, որ մայիսի 14-ին երեւանցիները ավագանի են ընտրում։ Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։
«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Խաժակյանը։
«Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակի առաջատարը Զարուհի Փոստանջյանն է։ Երկրորդ համարը Մնացական Պարակշիեւն է, իսկ երրորդը՝ Սոնա Աղեկյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ցուցակի առաջին եռյակում են նաեւ շախմատիստ Սմբատ Լպուտյանն ու ծրագրավորող, «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Քանի որ ընտրություններին երեք ուժ է մասնակցում, ավագանի անցնելու շեմ այդ դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։
Ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: