Ժողովուրդն է դատավորը. Նիկոլ Փաշինյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը
ՔաղաքականԵրեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Շենգավիթ համայնքի թիվ 8/32 ընտրատեղամասում` կնոջ եւ երեխաների ուղեկցությամբ: Նա քվեարկեց՝ «հուսահատության հաղթահարման» հույսով: «Մենք մեր ուժերի ներածին չափով պայքարելու ենք Հայաստանում փոփոխությունների հասնելու համար»,-ասաց նա: Խոսելով ընտրակաշառքներից, քաղաքապետի թեկնածուն նշեց, որ կա ընտրակաշառքի համատարած բաժանման խնդիր: «Մենք հույս ունենք, որ մեր քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը: Ի վերջո, ժողովուրդն է դատավորը եւ ինքը պետք է ընտրի, թե ինչպիսի դատավոր է: Մենք մեզ տված որեւէ ձայն չենք թողնելու, որ կորչի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից: Մայրաքաղաքի 474 ընտրական տեղամասերում քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյա նը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքի՝ Նիկոլ Փաշինյանը: