Սամվել Ալեքսանյանն հաստատում է՝ հորդորել է «Երեւան Սիթիի» աշխատողներին քվեարկել Տարոն Մարգարյանի օգտին
ՔաղաքականNews.am-ը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը չի հերքում, որ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատողներին հորդորել է Երեւանի քաղաքապետի ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին:
Այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողները Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվել են՝ արդյոք իր աշխատողներին հորդորել է քվեարկել Տարոն Մարգարյանի օգտին:
«Արդեն հորդորած ա, կարիք չկա»,- կարճ պատասխանեց գործարարը:
Թե ինչպես է ինքն անձամբ աջակցել Տարոն Մարգարյանին, Սամվել Ալեքսանյանը հիշեցրեց՝ ծառատունկ են կազմակերպել, «Նոր տարվա լույսերն են սարքել»: