Խախտումների մասին հիմնական ահազանգերը կամարտահայտմանը խոչընդոտելու ու կրկնաքվեարկության մասին էին․ ոստիկանություն
ՔաղաքականԵրեւանի ավագանու ընտրությունների օրը Հայաստանի ոստիկանությունը 69 հաղորդագրություն է ստացել խախտումների մասին։ Այս մասին ԿԸՀ-ում ճեպազրույցի ժամանակ մայիսի 14-ին հայտնել է ոստիկանության աշխատակազմի ղեկավար, գնդապետ Մերուժան Հակոբյանը։
Ընտրատեղամասերի փակման պահի դրությամբ (20։00) 3 հաղորդագրությունները վերաբերում էին ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկության ժամանակ հարկադրանքին, 14-ը՝ քաղաքացիների կամքի արտահայտմանը խոչընդոտելուն, 5-ը՝ խուլիգանություններին, 4-ը՝ վստահված անձանց ու դիտորդների գործունեությանը խոչընդոտելուն, 17-ը՝ կրկնաքվեարկությանը կամ ուրիշի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 2-ը՝ լրագրողների աշխատանքին խոչընդոտելուն, 17-ը՝ այլ խախտումների։
17 հաղորդագրությունների առթիվ սկսվել է հետաքննոթյուն, մնացածի մասով նյութերը ուսումնասիրվում են։
2 հաղորդագրություն ստացվել է քաղաքացիներից, 16՝ ոստիկանության աշխատակիցներից, 29-ը՝ ի գիտության է վերցվել լրատվամիջոցների հրապարակումներից, 6-ը՝ դիտորդներից, 1-ը՝ ԿԸՀ անդամից, 11-ը՝ քաղաքական ուժերի վստահված անձանցից, 4-ը ՝ այլ աղբյուրներից։
Հիշեցնենք, որ Երեւանում մայիսի 14-ին կայացել են Ավագանու ընտրությունները։