Երեւանի ավագանու ընտրություններին իշխանությունները ընտրողներին ավտոբուսներով ընտրատեղամաս չի բերել՝ ԿԸՀ-ի հերքումը
ПолитикаԵրեւանի ավագանու ընտրությունների օրը, ժամը 22։00-ի դրությամբ, ԿԸՀ-ն չի ստացել որեւէ դիմում կամ բողոք։ Այս մասին մայիսի 14-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԿԸՀ իրավաբանական վարչության ղեկավար Լիլիա Հակոբյանը։
Նրա խոսքով, ԿԸՀ-ն ստացել է մոտ 50 զանգ, իրականացրել է լրատվամիջոցների մոնիտորինգ։ Ստացված ահազանգերի մի մասը տեղում հերքվել է։ Այդ թվում այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ի թեկնածուն եկել է ընտրատեղամասերից մեկը ու այնտեղ ղեկավարում է քվեարկության գործընթացը։ «Պարզվել է, որ դա կուսակցության վստահված անձն է եղել, որը պատշաճ ձեւով գրանցված էր»,- նկատել է Հակոբյանը։ Հերքվել է նաեւ այն ահազանգը, որ ՀՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ ընտրողներին ավտոբուսներով բերում է ընտրատեղամասի մոտ ու նրանց ցուցումներ տալիս։ «Այս անգամ, ապրիլյան խորհրդարանական ընտրությունների համեմատ, քվեարկության կարգը քաղաքացիներն ավելի լավ գիտեին՝ բացատրությունների մասին խնդրանքներով ավելի քիչ էին զանգահարում»,- հավելել է ԿԸՀ ներկայացուցիչը։