ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները
PoliticsՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստորագրված ցուցակները հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
ԿԸՀ-ն հրապարակել է մայրաքաղաքի բոլոր 10 տարածքային ընտրական հանձնաժողովների բոլոր տեղամասերում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակները:
Ընտրողների ցուցակները սկանավորվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափորոշիչներին համապատասխան այնպես, որ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաեւ ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները լինեն տեսանելի: