«Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում». Կարեն Կարապետյանը խաղից դուրս եկավ
Քաղաքական«Առաջին լրատվական»-ի հարցին՝ որքանով է հավանական իր` ԱԺ նախագահ ընտրվելը՝ ԱԺ պատգամավոր Կարապետյանը պատասխանել է. «Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում, ես ինձ տեսնում եմ պատգամավորի կարգավիճակում»,-ասաց Կարեն Կարապետյանը և հավելեց. «Երեսուն տարի նույն բանն եք գրում, շարունակ ինձ կամ վարչապետ, կամ ԱԺ նախագահ եք նշանակում, միթե չհոգնեցիք: Կարծես մեր երկրում այլ, ավելի կարևոր թեմաներ չկան. բոլորին միայն պաշտոններն են հետաքրքրում: Ես ներկայումս արտերկրում եմ, զբաղված եմ իմ գործերով…»:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Հաղթանակ զբոսայգում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չէր բացառել, որ ԱԺ նախագահ կարող է դառնալ Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: