Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
ՔաղաքականOrer.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության մանդատ ստացողների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպումից հետո դաշինքի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը լրագրողներին ասաց. «Քննարկվել են ներքին կազմակերպչական հարցեր: Խմբակցության ղեկավար կլինի, ինչպես կանխատեսվում էր, դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իսկ ԱԺ փոխնախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել են Միքայել Մելքումյանի թեկնածությունը»:
Նա նաև հավելեց. «Ըստ օրենքի` մենք հնարավորություն ունենք նաև թեկնածուներ ներկայացնել երեք հանձնաժողովների նախագահների պաշտոնում: Այս պահին քննարկվում է Վարդևան Գրիգորյանի, Վարդան Բոստանջյանի և Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը»:
Ամենայն հավանականությամբ, խմբակցության քարտուղարը կլինի հենց Էնֆիաջյանը։
Սոսե Չանդոյան