Շարմազանովը չի բացառում, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն կառաջադրի Արա Բաբլոյանի թեկնածությունը
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բաբլոյանի թեկնածությունը:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ասաց, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն քննարկելու է կուսակցության ամենափորձառու անդամներից մեկի թեկնածությունը:
Լրագրողների ճշտող հարցին, թե խոսքը Արա Բաբլոյանի մասի՞ն է, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ բացառում»:
Նա նաև հայտնեց, որ ԱԺ փոխնախագահների պաշտոնում կուսակցությունը քննարկելու է իր և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները:
Կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կշարունակի ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը: Արմեն Աշոտյանը ևս խորհրդարանում կստանա պատասխանատու պաշտոն, սակայն Շարմազանովը չհստակեցրեց, թե որ պաշտոնի մասին է խոսքը: