ՀՀ պետբյուջեի պակասուրդն առաջին եռամսյակում կազմել է 19,2 մլրդ դրամ

ՀՀ պետական բյուջեն 2017 թվականի առաջին եռամսյակում կատարվել է 19.2 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 27.6%-ը և 42%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված հունվար-մարտի պետբյուջեի հաշվետվությունը, նույն ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրներում 4.5 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, որոնք հիմնականում ստացվել են պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից և 14.7%-ով գերազանցել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: 1.9 մլն դրամ հատկացվել է մուրհակների մարմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 86%-ը:

Ավելի քան 28.8 մլրդ դրամ են կազմել ֆինանսական զուտ ակտիվները` եռամսյակային ծրագրով նախատեսված 67.9 մլրդ դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 1.4 մլրդ դրամ վարկային միջոցներ` կազմելով եռամսյակային ծրագրի19.3%‑ը, ինչը հիմնականում պայմանավորված է ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ու էներգետիկայի ոլորտի ֆինանսական առո ղջացման վարկային ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցները չհատկացնելու հանգամանքով:

Ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրված վարկերից վերադարձվել է եռամսյակային ծրագրով նախատեսված գումարների 49.4%‑ը՝ ավելի քան 3.5 մլրդ դրամ:Հաշվետու ժամանակահատվածում 26.7 մլրդ դրամ օգտագործվել է ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից` նախատեսված 68.1 մլրդ դրամի դիմաց:

loading...
ՄԻՊ-ն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները ԱՄՆ-ում ուզում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը Նիկիտա Սիմոնյան. Միակ ցանկությունս էր մինչեւ մահս դարձյալ տեսնել «Սպարտակի» չեմպիոնությունը Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արամ Սաթյանին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել Ադրբեջանը շփման գծում հրանոթ եւ ականանետ է կիրառել. Արցախի ՊՆ Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը Թրամփը խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում Եվրոպայի 2016/17թթ. մրցաշրջանի ֆուտբոլային խորհրդանշական հավաքական` Goal.com-ի վարկածով ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Ասիայի ՉԼ. «Էսթեղլալը» հաղթեց «Ալ Աինին», Մկոյանը մասնակցեց հանդիպմանը ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել
website by Sargssyan