Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Երևանում կբացվի Գրատպության թանգարան

«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի և Արցախի թանգարաններում հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն: Այդ օրերի շրջանակում Երևանում կբացվի նաև Գրատպության թանգարան: Այս մասին մայիսի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը:

«Թանգարանների միջազգային օրը կանցկացվի «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո: Խորագիրը տարիներ առաջ  առաջարկել է Հայաստանը ԻԿՕՄ միջազգային գագաթնաժողովի ժամանակ և այն, քննարկվելուց հետո, ընդունվել է»,- նշեց  փոխնախարար Արև Սամուելյանը:

Նրա խոսքով` սա եռօրյա տոն է, որին մասնակցում են Հայաստանի և Արցախի պետական, մասնավոր, կորպորատիվ և այլ թանգարաններ: 

«Մեր առաջարկած թեման անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը,  Հոլոքոստին,   փախստականների խնդիրին, Սիրիայի պատերազմին և այլ ցավոտ իրադարձությունների: Հավանաբար, դա նպաստեց, որ թեման հաստատվի»,-ասաց Անի Ավագյանը: Նա հավելեց, որ մեր օրերում թանգարաններն ընկալվում են որպես   կրթական տարածքներ, որոնք լուրջ սոցիալական պատասխանատվություն ունեն, և դա լավ է:

Անդրադառնալով Գրատպության թանգարանին` Տիգրան Զարգարյանը շեշտեց, որ այն ամբողջությամբ պատրաստ է և մայիսի 19-ին իր դռները կբացի հանրության առաջ: 

«Թանգարանն ունի վեց սրահ: Մեզ մոտ հնարավորություն կունենաք տեսնել  հայկական առաջին տպագիր գիրքը, առաջին քարտեզը, առաջին Աստվածաշունչը, պարբերականը, տպագրական մեքենաներ, գիտաօժանդակ և այլ նյութեր, որոնք ձեռք են բերվել նաև աճուրդների ժամանակ»,-եզրափակեց նա:

Այս տարի մասնակից թանգարանների ընդհանուր թիվը 113-ն է: Այս օրերին թանգարանները բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն  հանրության առջև` հնարավորություն ընձեռելով  մեկ անգամ ևս հետադարձ  հայացք  գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը` մայիսի 20-ին, կգործարկվի թանգարանների մասին տեղեկությունների  համակարգ հանդիսացող «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածը: Այն տարվա ընթացքում կներդրվի  յոթ թանգարանում, հիմա դեռ` Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում:

Թանգարանների միջազգային օրն ամենամյա տոն է, որը նշվում է մայիսի 18-ին։ Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսաստանյան պատվիրակության առաջարկությամբ։ 1978 թվականից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը։

1992 թվականից սկսած ամեն տարի Թանգարանային միջազգային օրն ունենում է մի թեմա, և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։

 

loading...
Սիրիացի բանակայինները հուլիսի 22-ին հրադադար են հայտարարել Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում Գանձասար-Կապանն ու Շիրակը չեն վճռել հաղթողին ստուգողական խաղում Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը Պուչինիի «Բոհեմ» օպերան կներկայացնի նոր մեկնաբանությամբ ԱՄՆ Կոնգրեսը հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծ է հրապարակել Չելսին 3 անպատասխան գնդակ է ուղարկել Արսենալի դարպասը Պեկինում Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից Լիվերպուլը հաղթել է Լեսթերին Premier League Asia Trophy-ի եզրափակչում Հայաստանի ազգային պատկերասրահը ամփոփեց 2017 թ. ամառային դպրոց ծրագիրը Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում Նեյմարի ու «Բարսելոնա»-ի մյուս ֆուտբոլիստների մարզումները (լուսանկարներ) Ճապոնիայում 20 երեխա է հոսպիտալիզացվել ագրեսիվ իշամեղուների հարձակումից հետո Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության պատվիրակությանը ՀԿ-ի տնօրեն․ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մեզ համար ամենագլխավոր հարցը չէ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվողին գտել են «Զվարթնոց» օդնավակայանում Գորիսում շենքի 4-րդ հարկից ընկած երեխային հիվանդասենյակ են տեղափոխել. նա արդեն ապաքինվում է Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն
15
Փակել X
website by Sargssyan