Թանգարանների միջազգային օրը համայնքային թանգարաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Երևանում այս տարի ևս Թանգարանների միջազգային օրը, որն ըստ ավանդույթի նշվում է մայիսի 18-ին, կանցնի հետաքրքիր միջոցառումներով, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան անվճար այցելելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի, Կ. Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարաններ:

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարի թանգարանների միջազգային օրը կկրի «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին՝ թանգարանում» խորագիրը:

Մայիսի 18-ին համայնքային թանգարանները կգործեն հետևյալ ժամանակացույցով.

Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բոլոր այցելուների համար բաց կլինեն ժամը 10:00 -18:00-ն: 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կգործի ժամը 10:30-16:30-ն: Ժամը 14:00-ին Էրեբունի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կբացվի «Ցավոտ պատմություններ, Վան. Կորուսյալ մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսը: 
Ժամանակակից արվեստի թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 11:00-18:00-ն: Ժամը 11։00-ին թանգարանում կբացվի նաև «Դարի գծեր» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է Նորվեգիայում բնակվող մի ընտանիքից երեք արվեստագետների գրաֆիկական աշխատանքները։ 
Կարեն Դեմիրճյանի թանգարանը կգործի ժամը 10:00-18:00-ն: Հիմնական ցուցադրությունից բացի արվեստասերներին կներկայացվի նաև «ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն նաև ԽՍՀՄ տարիները լուսաբանող փաստավավերագրական ֆիլմեր:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն այդ օրը կաշխատի ժամը 10:00-18:00-ն: Ժամը 16:00-ին տեղի կունենա Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը: 
Հիշեցնենք ևս մեկ անգամ, որ մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում այցելուների մուտքը կլինի ազատ:

loading...
Սիրիացի բանակայինները հուլիսի 22-ին հրադադար են հայտարարել Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում Գանձասար-Կապանն ու Շիրակը չեն վճռել հաղթողին ստուգողական խաղում Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը Պուչինիի «Բոհեմ» օպերան կներկայացնի նոր մեկնաբանությամբ ԱՄՆ Կոնգրեսը հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծ է հրապարակել Չելսին 3 անպատասխան գնդակ է ուղարկել Արսենալի դարպասը Պեկինում Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից Լիվերպուլը հաղթել է Լեսթերին Premier League Asia Trophy-ի եզրափակչում Հայաստանի ազգային պատկերասրահը ամփոփեց 2017 թ. ամառային դպրոց ծրագիրը Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում Նեյմարի ու «Բարսելոնա»-ի մյուս ֆուտբոլիստների մարզումները (լուսանկարներ) Ճապոնիայում 20 երեխա է հոսպիտալիզացվել ագրեսիվ իշամեղուների հարձակումից հետո Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության պատվիրակությանը ՀԿ-ի տնօրեն․ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մեզ համար ամենագլխավոր հարցը չէ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվողին գտել են «Զվարթնոց» օդնավակայանում Գորիսում շենքի 4-րդ հարկից ընկած երեխային հիվանդասենյակ են տեղափոխել. նա արդեն ապաքինվում է Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն
15
Փակել X
website by Sargssyan