Արմեն Աշոտյանը գոհ է ընտրություններում ՀՀԿ կուսակցության արդյունքներից

Նորընտիր խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը գոհ է ընտրությունների արդյունքներից և նոր խորհրդարանի կազմից:

«Ես այսօր հպարտությամբ եմ մուտք գործել Ազգային ժողով որպես ԱԺ պատգամավոր: Գաղտնիք չէ, որ միշտ սիրել եմ Ազգային ժողովը որպես քաղաքական ինստիտուտ: Ես շատ գոհ եմ, որ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, ես շատ գոհ եմ ընտրություններում մեր կուսակցության արդյունքներից, շատ գոհ եմ ԱԺ ընդհանրական կազմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ քաղաքական վերընթացները դեռ առջևում են, ԱԺ դերակատարությունը երկրում վերագնահատվում է:

«Քաղաքական գործընթացները Հայաստանում պայմանավորված են նախ ներքին զարգացումներով և պատասխան պետք է լինեն արտաքին մարտահրավերներին: Ինչպիսին կլինեն արտաքին և ներքին միջավայրերը, այդպիսին էլ կլինի Ազգային ժողովը: Կարևորն այն է, որ խորհրդարանը շարունակի մնալ հասարակության, սոցիալական, հումանիտար խնդիրների հոգսերի հայելին»,-նշեց նա:

Անդրադառնալով իր՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրվելու խոսակցություններին՝  Արմեն Աշոտյանը պատասխանեց.

«Նմանատիպ հարցադրումները, որոնք փորձում են շահարկել իմ հնարավոր քաղաքական ամբիցիաները, արդեն  ժամկետանց են»:

Խորհրդարանում մեկնարկեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ով նորընտիր Խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է: Նիստին ներկա էին և ելույթ ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն  հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Ավելի վաղ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում որոշում էր կայացվել Արմեն Աշոտյանին նշանակել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: 

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan