ԵԱՏՄ-ն համաձայնագրով կկարգավորի թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառությունը

ԵԱՏՄ երկրները ծրագրում են նոր համաձայնագրով կարգավորել, մեկ ընդհանուր հայտարարի բերել թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառությունը:

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչությ ան և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագրով կլոր սեղան-քննարկումից առաջ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի՝ Երևանում անցկացվող նիստին քննարկվելու է ԵԱՏՄ տարածքի ոսկերչական ոլորտի համագործակցության և փոխգործակցության հարթակներին վերաբերվող հարցեր:

«ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառությունը մեկ ընդհանուր հայտարարի բերելու համաձայնագիրը նախագծման փուլում է, որն այժմ քննարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Իսկ մեզ համար կարևոր է նաև լսել գործարարներին, որպեսզի հետագայում այդ համաձայնագիրը մշակելու և վերջնական տեսքի բերելու հարցում ունենանք նաև գործարար համայնքի կարծիքը»,- ասաց Մկրտչյանը:

Մայիսի 18-ին Երևանում անցկացվեց «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագրով կլոր սեղան-քննարկում: Միջոցառման նպատակն էր ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում արտադրված ոսկերչական արտադրանքի հարգադրոշմների փոխադարձ ճանաչման խնդրի, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործակցության ակտիվացման հարցերի քննարկումը: Կլոր սեղան քննարկումը կազմակերպվել էր ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի և ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցչի նախաձեռնությամբ:

 

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan