ԱՀ ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականները

Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 18-ին տեղի է ունեցած համատեղ նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, 2016թ. պետական բյուջեի կատարողականի մասին ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ու երիտասարդության բնագավառների պատասխանատուները:

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հաշվետվության համաձայն՝  2016 թ.-ին պետական բյուջեից  նախարարությանն է հատկացվել 1մլրդ 371մլն 957հազ դրամ, կատարողականը՝  1մլրդ 317մլն 957հազ կամ նախատեսվածի 96,1%-ը:

Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի ներկայացմամբ՝ 2016թ.-ին պետական բյուջեից բնագավառին հատկացված գումարը կազմել է 13մլրդ 963,9մլն դրամ, կատարողականը՝ 13մլրդ 619,4մլն դրամ կամ նախատեսվածի 97,5%-ը:

Խորհրդարանականները կառավարության ներկայացուցիչներին հարցեր են առաջադրել առանձին ծրագրերի ֆինանսավորման ու դրանց արդյունավետության մասին և ստացել անհրաժեշտ պարզաբանումներ:

Մայիսի 19-ին նախատեսված է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը կանոնակարգի համաձայն, անց է կացվելու դռնփակ:

 

loading...
Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը Ֆրանսիայի Թրաբլե քաղաքի ավտոբուսում պայթյուն է որոտացել Նախարար Հարությունյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռեալ Սոսիեդադ Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ Goal.com. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ Միլանը մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
website by Sargssyan