Բրատիսլավայում տեղի է ունեցել ՀԱՊԿ 25-ամյակին նվիրված կլոր սեղան

Բրատիսլավայի՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում մայիսի 17-ին տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ն՝ Եվրոպայում և Ասիայում հավաքական անվտանգության, խաղաղության և կայունության ամրապնդման գործընթացի ազդեցության նոր գործոն» թեմայով կլոր սեղան, որը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25 և ՀԱՊԿ ստեղծման 15-ամյակներին։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ձեռնարկին, որը կազմակերպվել էր Սլովակիայում ՌԴ դեսպանության կողմից, ի թիվս այլ բանախոսների, բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ 

Իր խոսքում դեսպան Սերյանյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է նախկին ԽՍՀՄ մի շարք պետությունների կողմից հավաքական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները: Տիգրան Սեյրանյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց 2015-2016թթ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքները: 

ՀՀ դեսպանից բացի ելույթներ ունեցան ՌԴ դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովը, Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան, Ղազախստանի դեսպանության ներկայացուցիչը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Պոդբերյոզկինը։ Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին»։

 

loading...
Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը Ֆրանսիայի Թրաբլե քաղաքի ավտոբուսում պայթյուն է որոտացել Նախարար Հարությունյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռեալ Սոսիեդադ Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ Goal.com. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ Միլանը մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
website by Sargssyan