ԵԱՀԿ-Հայաստան գործակցությունը եղել է արգասաբեր. Զանիերն անդրադարձել է երևանյան գրասենյակի փակմանը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը մայիսի 18-ին հայտարարել է, որ կազմակերպությունը ստիպված է սկսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի հետագա մանդատի հետ կապված հնարավոր չի եղել հասնել կոնսենսուսի: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հետևում է մի քանի ամիսների բանակցություններին ու 2016թ. ԵԱՀԿ գերմանական նախագահության և 2017թ. ԵԱՀԿ ավստրիական նախագահության նշանակալի ջանքերին, որոնք ուղղված էին մանդատի երկարաձգման հետ կապված փակուղու հաղթահարմանը: 

ԵԱՀԿ-ն իր գրասենյակը Հայաստանում բացել է դեռևս 2000 թվականին: Գլխավոր քարտուղար Զանիերը նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, իր նվիրված անձնակազմով, նշանակալի ներդրում է ունեցել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած Հայաստանի իշխանությունների հանձնառությունների իրականացման աջակցության և խորհրդատվության հարցում:

«Հայաստանի հետ համագործակցությունը միշտ էլ արգասաբեր է եղել»,- նշել է նա:

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանում ԵԱՀԿ գործունեության մեջ մտնում էին, ի թիվս այլ հարցերի, ոստիկանության բարեփոխումներին օժանդակությունը և աջակցությունը բիզնես գործունեությանն ու քաղաքացիների ամենօրյա կյանքին վերաբերող ազգային կարգավորիչ շրջանակային օրենսդրության վերանայմանը: 2006թ-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ստեղծել է ծրագրերի իրականացման կենտրոն Սյունիքի մարզում՝ նպաստելու կայուն զարգացմանը:

Գլխավոր քարտուղար Զանիերը կարևորել է այն հանգամանքը, որ կառույցը շարունակելու է լինել ներգրավված Հայաստանի՝ ԵԱՀԿ-ի հանդեպ գոյություն ունեցող հանձնառությունների շրջանակներում բոլոր երեք չափումներում՝ քաղաքական-ռազմական, տնտեսական ու բնապահպանական և մարդակային:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը 2017թ. օգոստոսի 31-ից:

loading...
ՄԻՊ-ն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները ԱՄՆ-ում ուզում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը Նիկիտա Սիմոնյան. Միակ ցանկությունս էր մինչեւ մահս դարձյալ տեսնել «Սպարտակի» չեմպիոնությունը Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արամ Սաթյանին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել Ադրբեջանը շփման գծում հրանոթ եւ ականանետ է կիրառել. Արցախի ՊՆ Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը Թրամփը խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում Եվրոպայի 2016/17թթ. մրցաշրջանի ֆուտբոլային խորհրդանշական հավաքական` Goal.com-ի վարկածով ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Ասիայի ՉԼ. «Էսթեղլալը» հաղթեց «Ալ Աինին», Մկոյանը մասնակցեց հանդիպմանը ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել
website by Sargssyan