Հայաստանի կրթական հարթակը կդիտարկվի որպես ազատ նախաձեռնությունների հարթակ

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով` Հայաստանում կրթական հարթակը պետք է դիտարկել որպես ազատ նախաձեռնությունների հարթակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայացավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի շնորհանդեսը։  Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես է առաջացել ծրագրի գաղափարը։ 

«Մեր համակարգում, բացի մեր հիմնական ծավալից, ունենք նաև որոշակի ծրագրային ուղղվածություններ։ Տարիների ընթացքում կուտակվել է բավականին լուրջ փորձ։ Այս ծրագիրը ուսումնական ազատ դաստիարակության ամբիոններ է, և Հայաստանում ունենք 5-7 տարբեր ուղղվածությունների շատ հետաքրքիր կրթական փորձեր։ Կարծում եմ, որ 21-րդ դարում մենք պարտավոր ենք Հայաստանում կրթական հարթակը դիտարկել որպես ազատ նախաձեռնությունների հարթակ»,- նշեց նախարարը և բացատրեց այդ ամենը նրանով, որ կրթական ձևաչափն այնքան արագ է զարգանում, որ փորձելով կաղապարված կա րգերով սահմանափակվել, անդրադարձ է կատարվում տարբեր ուղղություններով կրթական մակարդակի վրա։  


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ ուսումնական տարվա ընթացքում իրենք անընդհատ գործում են հանրային հարթակում տարբեր խմբերով՝ ամբողջ Հայաստանով։ 


«Մեր կայքը ամենադեմոկրատական, ազատ և կրթականն է և այդ ամենը սովորողների և ուսուցիչների բարձր գործունեության արդյունքում է արվել։ Հայաստանում և Հայաստանից դուրս ում հետաքրքիր է, կարող են հետևել մեր շնորհանդեսներին՝ խոսքը մայիսյան ստեղծագործական հավաքի մասին է։ Այն իրականացվում է ամեն տարի, և այս տարի 12-րդ անգամ անընդմեջ տեղի է ունենում այդ հավաքը։ Այսօր ներկայացնելու ենք մեր բոլոր արդյունքները` ամփոփելով մեր կատարած աշխատանքները և ցույց տանք մեր ձեռքբերումները»,- ընդգծեց Բլեյանը։ 
Կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց իրենց շնորհանդեսը, որտեղ ամենայն մանրամասնություններով ցույց էին տրված իրենց հաստատությունում սովորող աշակերտների ձեռքբերումները։ Աշակերտներից մի քանիսը խոսեցին իրենց ստեղծած սեփական բլոգների, իրենց արած առաջարկների մասին։ 
ՀՀ ԿԳՆ Երևանի«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի  կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է։

 

 

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan