Շվեդիան դադարեցրեց Ասանժի դեմ գործի հետաքննությունը

Շվեդիայի դատախազությունը դադարեցրել Է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում Էր բռնաբարության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել Է BBC News-ը: 
Բացի այդ, Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ Շվեդիայի դատախազությունը դատարան Է ուղարկել հարցում Ասանժի կալանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մայիսի 19-ը վերջին օրն Էր, երբ դատախազությունը պետք Է կա՛մ պահանջեր երկարաձգել կալանագրի գործողության ժամկետը, կա՛մ խնդրեր դրա հետկանչումը:   
 
Ասանժը մերժում Էր բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ 2010 թվականին երկու կանանց բռնաբարելու մեղադրանքով իրեն Շվեդիայի արդարադատությանը հանձնելու դեպքում իրեն կարտահանձնեն ԱՄՆ: Վաշինգտոնում կարծում են, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք Է դատարանի առջեւ կանգնի ԱՄՆ-ի հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:
 
2012 թվականից Ասանժն ապրում Է Լոնդոնում՝ իրեն ապաստան տրամադրելու համաձայնված Էկվադորի դեսպանատանը: Դեսպանատան սահմաններից դուրս գալու դեպքում 45-ամյա Ասանժին կալանք Է սպառնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 

 

loading...
Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու համագործակցությանն առնչվող հարցեր Ճանապարհային ոստիկանությունն իրավախախտումների գործերով որոշումների մասին կծանուցի SMS հաղորդագրություններով Յուվենտուսը մտադիր է ձեռք բերել Պորտուի պաշտպանին Հայաստանում թատրոնների հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Բրյուսել չնայած Մանչեսթերի ահաբեկչությանը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից ռեկորդային թվով խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում Վախճանվել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ. մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ Գեղարքունիքում չեզոքացվում են օրենքով չնախատեսված աղբավայրերը ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները ժամանեցին Ստոկհոլմ Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ ԻԻՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում Արևելագետը Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի կանխատեսում Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել Միշել Տեր-Զաքարյանը` Մոնպելյեի գլխավոր մարզիչ Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 լրջորեն վիրավորված երեխաների Հայաստանն ու Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ
website by Sargssyan