Մարտունու բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքն արդեն գործում է նորացված պայմաններում

: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժինն արդեն գործում է նորացված ու բարեկարգ պայմաններում, ինչը հնարավոր է դարձել Մարտունի քաղաքի եւ տարածքի մի շարք համայնքների գործարար մարդկանց կողմից տրամադրված միջոցների հաշվին: Ինչպես տեղեկացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Վարդան Կարապետյանը, արտերկրում կամ տեղում աշխատող առանձին բարերարների կողմից տրամադրված միջոցների հաշվին ամբողջությամբ հիմնանորոգվել եւ կահավորվել են բաժանմունքի միջանցքը, խոհանոցը, սանհանգույցները, 9 հիվանդասենյակները՝  290 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ապահովվել է մշտական ջրամատակարարում: 
 
«Մանկական բաժանմունքում չկային բարվոք պայմաններ: Գործ ունեինք քայքայված հատակի, պատերի, հնացած դռների ու լուսամուտների, գույքի, անկողնային պարագաների հետ: Նման պայմաններում անչափ դժվարանում էր բուժսպասարկման գործը, որակյալ ծառայությունների մատուցումը, իսկ մեր միջոցները բավարար չէի իրավիճակը շտկելու համար: Մեր խնդրանքին անմիջապես արձագանքեցին մեր քաղաքի ու նախկին շրջանի գործարար-բարերարներ Արմեն Վարդանյանը, Նորայր Դավուդյանը, Էդիկ Հակոբյանը, Հունան Ավետիսյանը, Գարիկ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Կարո Կարապետյանը, Ղազարյան եւ Մոսոյան եղբայրները՝ տրամադրելով մոտ 6 միլիոն դրամի չափ միջոցներ: Այժմ արդեն բաժանմունքը գործում է միանգամայն նորացված ու բարեկարգված վիճակում՝ ունենալով գործող սանհանգույց, մշտական ջուր, հիմնանորոգված հիվանդասենյակներ՝ տեղադրված նոր դռներով ու լուսամուտներով, միջանցք, խոհանոց, նոր կահույք, անկողնային պարագաներ»,-պատմեց ԲԿ տնօրենը:
«Արդեն ունենք բարելավված ու միանգամայն բավարար աշխատանքային պայմաններ, մեզ մոտ բուժվող մանուկների ծնողները գոհ են թե բուժումից, թե սանիտարական վիճակից, իսկ մենք կարողանում ենք նախկինի համեմատ ավելի հեշտ ու բարվոք պայմաններում կատարել մեր պարտականությունները»,-նշեց Մարտունու ԲԿ մանկական բաժանմունքի վարիչ Ատոմ Մանուկյանը: 
 
Հաստատության տնօրենի խոսքով՝ նոր միջոցների որոնումը շարունակվելու է՝ հիվանդանոցային կամ պոլիկլինիկական ծառայությունների մատուցման ավելի բարվոք պայմաններ ստեղծելու համար, մինչեւ որ Մարտունու բժշկական կենտրոնը ՀՀ կառավարության կողմից տրամադրած միջոցներով կունենա արդի չափորոշիչներին համապատասխան նոր շենքային ու համապատասխան այլ պայմաններ: 
«Վերջին տարիներին պետական ամենաբարձր մակարդակներում քննարկվել է Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդիրը, որն այժմ շարունակում է մնալ օրակարգում: Սակայն մեր ամենահամեստ հաշվարկներով մինչեւ համապատասխան ընթացակարգերի ավարտը, շինարարության մեկնարկն ու իրականացումը, տեխնիկական վերազինումը, այլ հարցերի կարգավորումը կանցնի եւս մի քանի տարի: Մինչդեռ նման անբարվոք պայմաններում դժվար է  բուժսպասարկման նորմալ կազմակերպումը: Ուստի եւ որոշել ենք նման կոսմետիկ նորոգումներով, պայմանների որոշակի բարելավմամբ լուծել ծառացած խնդիրները: Համոզված եմ, որ  մեր բարերարները կշարունակեն դրականորեն արձագանքել մեր կոչին»,-նշեց Վարդան Կարապետյանը:

Խոսրով Խլղաթյան

loading...
ՄԻՊ-ն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները ԱՄՆ-ում ուզում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը Նիկիտա Սիմոնյան. Միակ ցանկությունս էր մինչեւ մահս դարձյալ տեսնել «Սպարտակի» չեմպիոնությունը Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արամ Սաթյանին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել Ադրբեջանը շփման գծում հրանոթ եւ ականանետ է կիրառել. Արցախի ՊՆ Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը Թրամփը խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում Եվրոպայի 2016/17թթ. մրցաշրջանի ֆուտբոլային խորհրդանշական հավաքական` Goal.com-ի վարկածով ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Ասիայի ՉԼ. «Էսթեղլալը» հաղթեց «Ալ Աինին», Մկոյանը մասնակցեց հանդիպմանը ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել
website by Sargssyan