Մերկելը ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում Է Շուլցին. Politbarometer Extra

 Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի ընտրություններից չորս ամիս առաջ ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում Է Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին: 
 
Բուդեսթագի ընտրությունները Գերմանիայում նշանակված են սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով կձեւավորվի կառավարություն եւ կհայտարարվի կանցլերը (կառավարության ղեկավարը): 
 
Politbarometer Extra-ի հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել Է ZDF հեռուստաալիքի պատվերով, Մերկելի օգտին պատրաստ Է իր ձայնը տալ Գերմանիայի բնակիչների 57 տոկոսն այն դեպքում, երբ Շուլցի օգտին պատրաստ Է քվեարկել 33 տոկոսը:
 
Մերկելը նաեւ վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել Է տասը ամենակարեւոր գերմանացի քաղաքական գործիչների վարկանիշը: Ցուցակի երկրորդ տեղում ԳՖՀ-ի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Է, երրորդում Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանը («Կանաչներ»), արտաքին գործերի նախարար Զիմգար Գաբրիելը եւ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը զբաղեցրել են չորրորդ եւ հինգերորդ դիրքերը: 
 
Ինչ վերաբերում Է կուսակցությունների ընթացիկ վարկանիշներին, ապա Քրիստոնեադեմոկրատական միությանը (ՔԴՄ)՝ Մերկելի գլխավորությամբ, պատրաստ Է աջակցել հարցման մասնակիցների 38 տոկոսը, իսկ Շուլցի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ)՝ 27 տոկոսը: Դաշնային խորհրդարան են անցնում նաեւ «Ձախերը» (9 տոկոս), ազատ դեմոկրատները (8 տոկոս), «Կանաչները» եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» եվրասկեպտիկների կուսակցությունը (7 տոկոս):
Չնայած կուսակցությունների բավականին կայուն վարկանիշներին, հարցվածների միայն 33 տոկոսն Է այն կարծիքին, որ խորհրդարանական ընտրությունների ելքն արդեն պարզ Է,  մեծամասնությունը (66 տոկոսը) պաշտպանում Է հակառակ տեսակետը: Դրա հետ մեկտեղ մասնակիցների 73 տոկոսն ակնկալում Է ՔԴՄ-ի հաղթանակը, եւ միայն 9 տոկոսը ԳՍԴԿ-ի հաղթանակի հույս ունի: Եվս 5 տոկոսը շարունակում Է հավատալ մյուս կուսակցությունների ներուժին:
 
Հարցումն անցկացվել Է մայիսի 16-ից մինչեւ 18-ը. դրան մասնակցել են Գերմանիայի 1344 չափահաս բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan