Ռուսաստանցիների 80 տոկոսն սպասում Է Պուտինի մասնակցությանը 2018 թվականի ընտրություններին

Ռուսաստանցիների մեծ մասը (80 տոկոս) հույս ունի, որ ՌԴ-ի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականին կմասնակցի պետության ղեկավարի ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Հասարակական կարծիք» հիմնադրամը:
 
Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին (9 տոկոս) կարծում Է, որ դա տեղի չի ունենա: Դժվարացել Է պատասխանել հարցման մասնակիցների 12 տոկոսը, որը կատարվել Է մայիսի 13 – 14-ը 1500 քաղաքացիների շրջանում ՌԴ-ի 53 սուբյեկտների 104 բնակավայրերում: 
 
Եթե Պուտինը հայտարարեր, թե 2018 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի պաշտոնի համար,  ռուսաստանցիների մեծ մասը դա կընդուներ բացասաբար (46 տոկոս) կամ առանց մեծ հույզերի (35 տոկոս): Այդ որոշմանը դրականորեն կվերաբերվեր հարցման մասնակիցների 14 տոկոսը: 
 
Սոցիոլոգների տվյալներով՝ մեծացել Է այն ռուսաստանցիների բաժինը, որոնք կարծում են, որ Պուտինն այժմ նախագահի պարտականություններն ավելի լավ Է կատարում, քան այդ պաշտոնում առաջին երկու ժամկետների ընթացքում (42 տոկոս 2013 թվականի 16 տոկոսի դիմաց): Այն  մասին, որ նա իր աշխատանքը կատարում Է նույն կերպ, ինչպես եւ նախկինում, նշել Է ռուսաստանցիների 35 տոկոսը (2013 թվականին 56 տոկոս): Բացասական գնահատական Է տալիս, ինչպես եւ նախկինում, 16 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 

 

loading...
Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը Ֆրանսիայի Թրաբլե քաղաքի ավտոբուսում պայթյուն է որոտացել Նախարար Հարությունյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռեալ Սոսիեդադ Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ Goal.com. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ Միլանը մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
website by Sargssyan