Ձեր վարչապետի խոսքով ասեմ՝ դոմփելով գնում եք

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների թվի հարցը: ՀՀԿ-ն առաջարկում է 12-ի փոխարեն այս ԱԺ-ում ունենալ 9 հանձնաժողով, իսկ «Ելքը» կարծում է, որ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը չպետք է կրճատել, ուստի հանձնաժողովների թիվը պետք է լինի 10:

Հարցի շուրջ ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը որպես հիմնավորում ասաց, թե Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողով էլ չկա, բայց դա չի նշանակում, որ երեխաների իրավունքները պակաս կարեւոր են մեզ համար, քան մնացած ոլորտները:

«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն էլ իր հերթին հարց ուղղեց ՀՀԿ-ականներին, թե ինչու են «Ելքին» ուզում զրկել հանձնաժողով ունենալու իրավունքից. «Ինչի՞ց եք վախենում: Ես ուզում եմ հասկանալ, լավ, նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, ԱԺ նախագահը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու «Ելք» դաշինքը, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի: Ի՞նչ խնդիր կա: Իմ կարծիքով՝ բացարձակ որեւէ խնդիր չկա ու պետք չի 6 ամիս հետո թողել: Ասել՝ հիմա որոշենք, 6 ամիս հետո կնայենք, տղերք, ձեզ լավ պահեք, 6 ամիս հետո կտանք: Խնդիրը մերը լինելունը չի, բայց չէ՞ որ ասում եք, որ էս նոր խորհրդարան է, նոր խորհրդարանում նոր հիմքեր, տրադիցիաներ պիտի դնեն, որ ախպոր պես պիտի աշխատենք, ա՛յ Հանրապետական ախպերներ ջան: Ձեր նախագահն էլ էր էդ ասում, որ միշտ չի, որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքն էլ պիտի հաշվի առնենք, էդ էլ էր ասվում: Բերում ենք հաշվի հանձնաժողովի խնդիրը, ասում եք՝ մենք շատ ենք, պիտի էս ձեւ լինի, առաջարկում ենք թեկնածու, ասում եք՝ ի՞նչ հիմք, մեծամասնությունը մենք ենք, դո՞ւք թեկնածու ունենաք: Դոնթի բանաձեւը օրինակ դարձրած ձեր վարչապետի խոսքով ասեմ՝ դոմփելով գնում եք: Է հետո՞, ո՞ւր եք հասնելու էդ դոմփելով: Ի՞նչ է տալու դա երկրին, ինչ-որ բա՞ն է փոփոխելու»,-ասաց նա:

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan