Հայաստանում հեմոդիալիզի կարիք ունեցող 800 քաղաքացու ծառայությունը մատուցվում է պետպատվերի շրջանակում

 ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում հեմոդիալիզային ծառայության ներկա իրավիճակը,առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։ Խնդրի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խումբը նախարարի պաշտոնակատարին զեկուցել է, որ հանրապետությունում հեմոդիալիզի ծառայություն մատուցվում է 14 բժշկական հաստատությունում, որից 5-ը` Երևանում, 9-ը` մարզերում։ Նշվել է, որ այս պահին հեմոդիալիզի կարիք ունեցող ՀՀ շուրջ 800 քաղաքացու ծառայությունը մատուցվում է պետական պատվերի շրջանակում։

Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարությունից, 2016 թվականին իրականացվել է հեմոդիալիզի118.292 սեանս։ Հեմոդիալիզ ստացողների միջին տարիքը կազմում է 56։ Աշխատանքային խմբի կանխատեսումով մինչև տարեվերջ այս ծառայությունից օգտվող հիվանդների թիվը կարող է հասնել 860-ի։ Քննարկվել են ծառայության բարելավմանը, անվտանգության ապահովմանը, հիվանդների նկատմամբ մշտական հսկողությանը և դեղերի անխափանմատակարարմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել թե՛ սարքավորումների, թե՛ծառայությունն իրական ացնող բուժաշխատողների ծանրաբեռնվածությանը, վճարման մեխանիզմներին։ Հավանության են արժանացել հեմոդիալիզի գծով գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանի և գլխավոր նեֆրոլոգ Աշոտ Սարգսյանի ներկայացրած մոտեցումները` ուղղվածերիկամային հիվանդությունների վաղ կանխարգելմանըև,որպես խնդրի երկարատև լուծում, երիկամների փոխպատվաստման խթանմանը։

Լևոն Ալթունյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին և գլխավոր մասնագետներին լրացուցիչ հանձնարարականներ է տվել ինչպես ծառայության որակի բարելավման, այնպես էլ`ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ։

loading...
Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու համագործակցությանն առնչվող հարցեր Ճանապարհային ոստիկանությունն իրավախախտումների գործերով որոշումների մասին կծանուցի SMS հաղորդագրություններով Յուվենտուսը մտադիր է ձեռք բերել Պորտուի պաշտպանին Հայաստանում թատրոնների հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Բրյուսել չնայած Մանչեսթերի ահաբեկչությանը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից ռեկորդային թվով խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում Վախճանվել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ. մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ Գեղարքունիքում չեզոքացվում են օրենքով չնախատեսված աղբավայրերը ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները ժամանեցին Ստոկհոլմ Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ ԻԻՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում Արևելագետը Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի կանխատեսում Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել Միշել Տեր-Զաքարյանը` Մոնպելյեի գլխավոր մարզիչ Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 լրջորեն վիրավորված երեխաների Հայաստանն ու Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ
website by Sargssyan