Նոր խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով. ԱԺ-ն ընդունեց ՀՀԿ-ի ներկայացրած նախագիծը

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որը ներկայացրել էր խորհրդարանի ՀՀԿ խմբակցությունը: Որոշման համաձայն՝  խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

Միևնույն ժամանակ, խորհրդարանը քվեարկությամբ մերժեց «Ելք» դաշինքի առաջարկած «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշման նախագիծը: «Ելք» դաշինքն առաջարկել էր սահմանել, որ նոր խորհրդարանը կունենա 10 մշտական հանձնաժողով: Դաշինքի պատգամավորները դեմ էին ՀՀԿ-ի ներկայացրած որոշման նախագծին, որի համաձայն մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը միավորվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ և առաջարկում էին մարդու իրավունքների հարցերով զբաղվող առանձին հանձնաժողով ձևավորել: «Ելք» դաշինքի առաջարկած նախագծին կողմ քվեարկեց 30, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել հետևյալ հանձնաժողովները:

1. Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր, միջխորհրդարանական բարեկամական խմբեր, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):

3. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

4. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):

5. Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

6. Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն,դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն,նոտարիատ,կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն,ազգային փոքրամասնություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում,քրեակատարողական ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ):

7. Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

8. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ):

9. Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

 

loading...
Սիրիացի բանակայինները հուլիսի 22-ին հրադադար են հայտարարել Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում Գանձասար-Կապանն ու Շիրակը չեն վճռել հաղթողին ստուգողական խաղում Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը Պուչինիի «Բոհեմ» օպերան կներկայացնի նոր մեկնաբանությամբ ԱՄՆ Կոնգրեսը հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծ է հրապարակել Չելսին 3 անպատասխան գնդակ է ուղարկել Արսենալի դարպասը Պեկինում Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից Լիվերպուլը հաղթել է Լեսթերին Premier League Asia Trophy-ի եզրափակչում Հայաստանի ազգային պատկերասրահը ամփոփեց 2017 թ. ամառային դպրոց ծրագիրը Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում Նեյմարի ու «Բարսելոնա»-ի մյուս ֆուտբոլիստների մարզումները (լուսանկարներ) Ճապոնիայում 20 երեխա է հոսպիտալիզացվել ագրեսիվ իշամեղուների հարձակումից հետո Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության պատվիրակությանը ՀԿ-ի տնօրեն․ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մեզ համար ամենագլխավոր հարցը չէ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվողին գտել են «Զվարթնոց» օդնավակայանում Գորիսում շենքի 4-րդ հարկից ընկած երեխային հիվանդասենյակ են տեղափոխել. նա արդեն ապաքինվում է Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն
15
Փակել X
website by Sargssyan