ԱԻՆ հաշմանդամ աշխատակիցները դարձան հանրապետական մրցույթի 7 մարզաձի հաղթողներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 19-ին պարգևատրեց նախարարության 9 հաշմանդամ աշխատակցի, ովքեր մայիսի 17-19-ին մասնակցել էին «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացվող հաշմանդամների հանրապետական 15-րդ մարզական փառատոնին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Ընդհանուր առմամբ, հաշմանդամների մարզական փառատոնին մասնակցել են 16 տարեկանից բարձր շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնք ուժերն են չափել շոու-դաուն, սեղանի թենիս, բասքեթբոլ, շախմատ, լող, ծանրամարտ, բազկամարտ մարզաձևերում: 

ՀՀ ԱԻՆ աշխատակիցները մասնակցություն են ունեցել 4 մարզաձևերում՝ բասքեթբոլ, բազկամարտ, սեղանի թենիս և ծանրամարտ: Նրանք նվաճել են 3 ոսկե մեդալ՝ ծանրամարտ, մեկական ոսկե մեդալներ՝ բազկամարտ, սեղանի թենիս, բասքեթբոլ մարզաձևերում, ինչպես նաև՝ 1 արծաթ և 2 բրոնզ՝ բասքեթբոլ մարզաձևում: 

Շնորհավորելով ԱԻ աշխատակիցներին հաղթանակների կապակցությամբ՝ նախարար Դ. Տոնոյանը իր խոսքում կարևորեց հաշմանդամների ակտիվ ներգրավվածությունը մարզական կյանքին՝ որպես նրանց ակտիվ ինտեգրում հասարակությանը: Նա հույս հայտնեց, որ նվաճումները կլինեն շարունակական: 

«Դուք մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին և ապացուցում եք, որ ունեք շատ ուժեղ կամային հատկանիշներ, ինչը հպարտության մեծ առիթ է: Մենք տեսանք ձեր եռանդը ոչ միայն աշխատանքում, այլև՝ մարզադաշտում:

Նշեմ, որ շատ շուտով ԱԻ նախարարությունը կունենա «Արտակարգ սպորտային ակումբ», որն էլ ավելի կմեծացնի մեր կարողությունները և կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը», - եզրափակեց Դ. Տոնոյանը:

ԱԻ նախարարի հրամանով՝ նախարարության 9 աշխատակիցները կստանան նաև դրամական պարգևներ:

loading...
ՄԻՊ-ն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները ԱՄՆ-ում ուզում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը Նիկիտա Սիմոնյան. Միակ ցանկությունս էր մինչեւ մահս դարձյալ տեսնել «Սպարտակի» չեմպիոնությունը Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արամ Սաթյանին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել Ադրբեջանը շփման գծում հրանոթ եւ ականանետ է կիրառել. Արցախի ՊՆ Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը Թրամփը խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում Եվրոպայի 2016/17թթ. մրցաշրջանի ֆուտբոլային խորհրդանշական հավաքական` Goal.com-ի վարկածով ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Ասիայի ՉԼ. «Էսթեղլալը» հաղթեց «Ալ Աինին», Մկոյանը մասնակցեց հանդիպմանը ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել
website by Sargssyan