Լևոն Մկրտչյանը մասնակցել է «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփման շնորհանդեսը: Ողջունելով միջոցառմանը ներկա կրթահամալիրի տնօրենին, մանկավարժներին և աշակերտներին՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հեղինակային կրթական ծրագրերը, որոնք տարիներ շարունակ իրականացոում են հանրապետության տարբեր դպրոցներում, այդ թվում նաև «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում, կուտակել են կրթական որոշակի արդյունքներ և ուսանելի փորձ, որը կարելի է կիրառական դարձնել և տարածել նաև հանրակրթական մյուս դպրոցներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Հեղինակային կրթական ծրագրերի շատ հետաքրքիր փորձ է կուտակվել, որը տարիների ընթացքում արդեն բռնել է քննություն, հետևաբար այն այլևս չի կարելի դիտարկել այլընտրանքային կամ փորձնական: Մենք հասել ենք մի փուլի, երբ նմանատիպ դպրոցները պետք է հասարակությանը և պետությանը պարզորոշ ներկայացնեն իրենց ձեռքբերումները, խնդիրներն ու արդյունքները, մասնավորապես, որ հարցերում են հաջողել, որտեղ ունեն բացթողումներ: 21–րդ դարն ունի կրթության նոր պահանջներ, մենք կրթական միջավայրը դիտարկում ենք ազատ նախաձեռնությունների հարթակ. կրթական ձևաչափերն այն քան արագ են զարգանում, որ ֆորմալ սահմանափակումներ մտցնելու յուրաքանչյուր փորձ կարող է բացասական անդրադառնալ կրթության որակի վրա»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքների նոր փուլ սկսել առանձնահատուկ մոդելներով աշխատող տարբեր դպրոցների հետ:

Նպատակը, ըստ ԿԳ նախարարի, տարբեր հեղինակային ծրագրերից ընտրված նախագծերի վերլուծությունն է. «Մենք այսօր ունենք տարբեր ծրագրերի հաջողված փորձ. Ֆիզմաթ դպրոցների փորձը, հմտությունների զարգացման Սեբաստացի կրթահամալիրի փորձը և այլն: Ընդհանրացված կերպով մենք այսօր ունենք բազմաշերտ կրթական հանրույթ: Նրանց հաջողությունները կարող են ներառվել դպրոցների զարգացման համալիր ծրագրերում և ներդրվել նաև այլ դպրոցներում: Տարբեր ծրագրերին միավորում է մեկ ընդհանուր գաղափար. այն է՝ նրանք բոլորը ձևավորում են ՀՀ անկախ պետականության քաղաքացիներ:

Այս առումով կարևոր է, որ ձևավորվող քաղաքացին ազատ, ստեղծագործ անհատ լինի՝ ազգային և համամարդկային արժեքների կրող: Մեր նպատակը կրթական ընդհանուր չափորոշիչների պահպանումն է, իսկ ձևի ընտրության մեջ մենք կարող ենք և պատրաստ ենք տալ ազատություններ դպրոցին»: Միջոցառման ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրել է կրթահամալիրում կիրառվող հեղինակային կրթական ծրագիրը:

«Մեր գլխավոր ձեռքբերումը ստեղծարար ուսուցիչն է, որը կրթության որակի ամենաակտիվ և պատասխանատու օղակն է: Մենք սահմանել ենք ուսուցչի մեր չափանիշը. Դա անընդհատ սովորող ուսուցիչն է, որը կարողանում է անընդհատ սովորելու գործընթացի մեջ ներառել նաև աշակերտին: Նա այս գործընթացում ձեռք է բերում ստեղծական որակներ, մշակում է իր անհատական դասընթացը, ծրագրերը, հավաքում է դրա համար անհրաժեշտ նյութեր, ընտրում է դասավանդման ձևը և ամենակարևորը դառնում է այս կրթական մոդելի տարածողը»,- նշել է Ա. Բլեյանը: Որպես հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություն՝  նա ընդգծել է բաց կրթական միջավայրը, բլոգային և մեդիա կրթության մեծ կիրառումը, ինտերակտիվությունը, անհատական կրթական ծրագրի կազմումը և ընտրությունը, գնահատման առանձնահատկությունները, լրացուցիչ կրթության ներառումը կրթական ծրագրում և այլն: Հանդիպման ընթացքում ծավալվել է արդյունավետ քննարկում՝ հեղինակային կրթական ծրագրերի ձեռքբերումների և խնդիրների մասին:

loading...
ՄԻՊ-ն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները ԱՄՆ-ում ուզում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը Նիկիտա Սիմոնյան. Միակ ցանկությունս էր մինչեւ մահս դարձյալ տեսնել «Սպարտակի» չեմպիոնությունը Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արամ Սաթյանին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել Ադրբեջանը շփման գծում հրանոթ եւ ականանետ է կիրառել. Արցախի ՊՆ Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը Թրամփը խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում Եվրոպայի 2016/17թթ. մրցաշրջանի ֆուտբոլային խորհրդանշական հավաքական` Goal.com-ի վարկածով ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Ասիայի ՉԼ. «Էսթեղլալը» հաղթեց «Ալ Աինին», Մկոյանը մասնակցեց հանդիպմանը ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել
website by Sargssyan