ՀՀ վարչապետը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: 

Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար: 
Դեսպան Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի և համատեղ ծրագրերի շուրջ: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին:

loading...
Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Շնորհակալ եմ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ Երևանն այդքան սիրելու համար. Տարոն Մարգարյան Էրերա. Մանչեսթեր Յունայթեդը ստեղծված է գավաթների համար ԻՊ-ը ստանձնել է Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների վրա իրականցված հարձակման պատասխանատվությունը «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Մանչեսթեր Սիթին կփորձի գնել Մոնակոյի պաշտպանին ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵՄ պատվիրակության ղեկավար Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների ամփոփումը Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը Սպանություն նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Դրիս Մերտենսը երկարաձգել է Նապոլիի հետ պայմանագիրը Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն. Նուբար Աֆեյան ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը. Սվիտալսկի Էմրե Ջանի գոլը ճանաչվել է լավագույնն Անգլիայի ավարտված առաջնությունում Դավիթ Լոքյանն անձամբ հետևել է ՀՀ մարզերում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին Պիկեն, Վիդալն ու Մասկերանոն «Բարսելոնային» կօգնեն Իսպանիայի Գավաթի եզրափակիչում ԱԻՆ-ի աշխատակիցները ակտիվորեն մասնակցեցին հանրապետական շաբաթօրյակին
website by Sargssyan