Զվարթնոցում բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը

«Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում  մայիսի 19-ին բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը:Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, թանգար անի այցելուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու  օտարազգի  հայտնի երախտավորների  հայանպաստ գործունեությանը, հայկական ճարտարապետությանը նվիրված նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին: Ցուցասրահում կողք կողքի տեղ են գտել Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն,  Հենրիխ  Ֆինիս  Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտեր և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդից այլ նյութեր:  

Ռուս հնագետ Անատոլի Յակոբսոնը, արվեստագիտության դոկտոր Նիկոլայ Տոկարսկին, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին, Ֆրանսիացիներ` Ժան-Միշել Թիերին և Ժան Շարդենը,  իտալացի ճարտարապետ Պաոլո Կունեոն, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան Ադրիանո Ալպագո Նովելոն  իրենց  ուրույն  ձեռագիրն են  թողել հայկական ճարտարապետության պատմության ուսումնասիրության մեջ: 

«Օտարազգի, բայց ոչ օտար, հայեցի ու ինչու չէ նաև հայ»: Այսպես էին բնութագրում  մեր ճարտարապետական գոհարները չափագրած, ուսումնասիրած  ու համաշխարհային հանրությանը ներկայացրած  գիտնականներին ցուցահանդեսի կազմակերպիչներն ու մասնակիցները:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով միջոցառումը ևս մեկ հնարավորություն է օտարազգի ճարտարապետներին, ուսումնասիրողներին, գիտնականներին մեր երախտագիտությունը հայտնելու՝ հայկական մշակույթը դեռ տարիներ առաջ հանրահռչակելու համար։

«Մենք շնորհակալ ենք Տոկարսկուն, Յակոբսոնին, Նովելոյին, Կունեոյին և մյուսներին, ովքեր մեր պետության, մեր ժողովրդի համար ամենադժվար պահին կարողացել են կատարել «հետախույզի» աշխատանք, այցելել մեր կորուսյալ հայրենիքի տարածք  և  ուսումնասիրել ու, ինչ որ առումով, նաև բացահայտել մեր պատմական ժառանգությունը, այն ինչը մեզ երկար ժամանակ չի հաջողվել։ Շնորհակալություն մեր Օտար բարեկամներին, թեև նրանց կատարած աշխատանքից հետո դժվար է նրանց օտար համարել, քանի որ ցուցաբերել են հայասիրության ամենաբարձր դրսևորումը՝ ապացուցելով, որ հայկ ական մշակույթը, հայկական ճարտարապետությունը որևէ այլ քաղաքակրթության կցորդ չէ, դեռ ավելին՝ նրանք ցույց են տալիս, որ համաշխարհային ճարտարապետության բնօրրանը հայկական լեռնաշխարհն է, հայկական ճարտարապետությունը: Հենց դրա համար էլ մենք իրավունք չունենք չհիշելու կամ չգնահատելու, չհանրահռչակելու նրանց ազգանվեր աշխատանքը», - իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը: 

ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով յուրաքանչյուր ժողովուրդ, մենք առավել ևս, ունենք մեր մշակութային ժառանգության  յուրօրինակ տեղը համաշխարհային մշակույթի զարգացման ճանապարհին և պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ արդեն կատարված աշխատանքը հանրահռչակելու համար։

«Այստեղ ներկայացված պատմամշակութային ժառանգությունը վկայում է, որ ճարտարապետությունը միայն քար տաշել և քարը քարին դնել չի նշանակում, պետք է հոգի դնել դրա մեջ, երկրպագել ու հավատալ, որ այդ հավատը մի օր վերադարձնելու է այն հայրենիքը, որը ժամանակավոր կորուսյալ ենք համարում»,- ասել է Ա. Փիլիպոսյանը։

Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել նաև ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Ըստ Հայկ Ավետիսյանի օտար ուսումնասիրողները հաճախ կյանքը վտանգելով են կատարել իրենց աշխատանքը։ Նա կարևոր է համարել կորուսյալ հայրենիքի պատմական ժառանգությունը ներկայացնող նմանօրինակ միջոցառումների անցկացումը։

Էդիկ Մինասյանի խոսքով հայկական ճարտարապետության օտարազգի նվիրյալները համաշխարհային հանրությանն են ներկայացրել  դարերի խորքից եկող մեր ճարտարապետությունը, մարդիկ, ովքեր բացառիկ հնարավորություն են ունեցել իրենց աչքերով տեսնելու Արևմտյան Հայաստանի մշակութային կոթողները։ Նրա փոխանցմամբ այս ուսումնասիրությունները հայկական ճարտարապետության յուրահատուկ այցետոմս են, ինչ-որ առումով նաև մեր ճարտարապետության անձնագրեր։   

ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանի խոսքով բացառիկ ու արժեքավոր են Անատոլի  Յակոբսոնի և  Տոկարսկու անձնական ֆոնդերից նամակները, չափագրությունները, լուսանկարները, Ալպագո Նովելոյի իտալերեն, Յոզեֆ Ստրիժիգովսկու գերմաներեն աշխատությունները, ինչպես նաև`Գառնիի պեղումներից հայտնաբերված «Ցուլի գլուխ»-ը:

Միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով խորհրդանշական են դարձրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պատրաստվում է օտարների ազգանվեր աշխատանքը առաջիկայում ներկայացնել նաև կազմակերպության մյուս մասնաճյուղ արգելոց-թանգարաններում: 

loading...
ՄԻՊ-ն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները ԱՄՆ-ում ուզում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը Նիկիտա Սիմոնյան. Միակ ցանկությունս էր մինչեւ մահս դարձյալ տեսնել «Սպարտակի» չեմպիոնությունը Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արամ Սաթյանին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել Ադրբեջանը շփման գծում հրանոթ եւ ականանետ է կիրառել. Արցախի ՊՆ Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը Թրամփը խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում Եվրոպայի 2016/17թթ. մրցաշրջանի ֆուտբոլային խորհրդանշական հավաքական` Goal.com-ի վարկածով ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Ասիայի ՉԼ. «Էսթեղլալը» հաղթեց «Ալ Աինին», Մկոյանը մասնակցեց հանդիպմանը ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել
website by Sargssyan