Արտգործնախարարությունում տեղի են ունեցել հայ-մոլդովական խորհրդատվություններ

Երևանում մայիսի 18-19-ը տեղի ունեցան հայ-մոլդովական խորհրդատվություններ՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մոլդովական պատվիրակությունը` Մոլդովայի ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարի տեղակալ Լիլիան Դարիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ավանդական բարեկամական մթնոլորտում քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, որն ընդգրկում է միջպետական փոխգործակցությանը, հայ-մոլդովական տնտեսական համագործակցության ներուժի իրագործմանը և հումանիտար կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Առանձնակի ուշադրության արժանացան միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 

Կայացած խորհրդատվությունների առանցքային թեման էր 2016թ. նոյեմբերին ՄՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի՝ Երևան կատարած այցի ընթացքում Հայաստանի և Մոլդովայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Օրակարգի համաձայն՝ պատվիրակությունների ղեկավարների ուշադրությանը ներկայացվեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների իրավաբանական ծառայությունների միջև կայացած հանդիպման արդյունքները, որի շրջանակներում դիտարկվել էին հայ-մոլդովական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Երկկողմ համագործակցության աշխուժացման համատեքստում ընդգծվեց փոխայցելությունների կարևորությունը, առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և խորացման ուղիների հստակեցմանը, մշակութային և գիտակրթական բնագավառում կապերի ակտիվացմանը միտված համատեղ ջանքերի շարունակական համադրումը:

Կառուցողական քննարկումների արդյունքներով երկուստեք կարևորվեց երկկողմ խորհրդատվությունների պարբերական բնույթը՝ 2016թ. Երևանում ստորագրված երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018 թթ. համար ծրագրի համաձայն։

loading...
Գանձասար-Կապանն ու Շիրակը չեն վճռել հաղթողին ստուգողական խաղում Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը Պուչինիի «Բոհեմ» օպերան կներկայացնի նոր մեկնաբանությամբ ԱՄՆ Կոնգրեսը հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծ է հրապարակել Չելսին 3 անպատասխան գնդակ է ուղարկել Արսենալի դարպասը Պեկինում Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից Լիվերպուլը հաղթել է Լեսթերին Premier League Asia Trophy-ի եզրափակչում Հայաստանի ազգային պատկերասրահը ամփոփեց 2017 թ. ամառային դպրոց ծրագիրը Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում Նեյմարի ու «Բարսելոնա»-ի մյուս ֆուտբոլիստների մարզումները (լուսանկարներ) Ճապոնիայում 20 երեխա է հոսպիտալիզացվել ագրեսիվ իշամեղուների հարձակումից հետո Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության պատվիրակությանը ՀԿ-ի տնօրեն․ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մեզ համար ամենագլխավոր հարցը չէ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվողին գտել են «Զվարթնոց» օդնավակայանում Գորիսում շենքի 4-րդ հարկից ընկած երեխային հիվանդասենյակ են տեղափոխել. նա արդեն ապաքինվում է Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը
15
Փակել X
website by Sargssyan