Երևանում բացվել է «Շինարարություն և ինտերյեր» 10-րդ ցուցահանդեսը

Երևանում բացվեց «Շինարարություն և ինտերյեր 2017» 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը: Այն գործելու է «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնի տարածքում՝ մինչև մայիսի 21-ը: Ցուցահանդեսի կազմակերպման աջակիցներից է նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը:  Ցուցահանդեսին մասնակցում Õ § մոտ 120 ընկերություն Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից: Այս մասին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից: 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով՝ այսօր մեր երկրում արտադրվող շինանյութը մրցունակ է ոչ միայն տարածաշրջանային շուկայում, այլև կարող է որակի առումով մարտահրավեր նետել առաջատար եվրոպական և համաշխարհային արտադրողներին: Ցուցահանդեսի աջակիցներից՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքով՝ շինարարական, ճարտարապետական և դիզայներական կազմակերպությունների դերը մեծ է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում: Ցուցահանդեսի կազմակերպիչ «Պրոմ Էքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և մասնակիցներին:

Նա նշեց, որ ցուցահանդեսի 10-ամյա գործունեությունը և տարեցտարի ավելացող աշխարհագրությունը վկայում են շինարարության, ճարտարապետության և ներքին հարդարման ոլորտի հանդեպ աճող հետաքրքրության մասին: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Ռուսաստանի արևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, պաշտոնատար անձինք, հյուրեր արտասահմանից: 

 

loading...
Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Շնորհակալ եմ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ Երևանն այդքան սիրելու համար. Տարոն Մարգարյան Էրերա. Մանչեսթեր Յունայթեդը ստեղծված է գավաթների համար ԻՊ-ը ստանձնել է Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների վրա իրականցված հարձակման պատասխանատվությունը «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Մանչեսթեր Սիթին կփորձի գնել Մոնակոյի պաշտպանին ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵՄ պատվիրակության ղեկավար Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների ամփոփումը Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը Սպանություն նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Դրիս Մերտենսը երկարաձգել է Նապոլիի հետ պայմանագիրը Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն. Նուբար Աֆեյան ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը. Սվիտալսկի Էմրե Ջանի գոլը ճանաչվել է լավագույնն Անգլիայի ավարտված առաջնությունում Դավիթ Լոքյանն անձամբ հետևել է ՀՀ մարզերում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին Պիկեն, Վիդալն ու Մասկերանոն «Բարսելոնային» կօգնեն Իսպանիայի Գավաթի եզրափակիչում ԱԻՆ-ի աշխատակիցները ակտիվորեն մասնակցեցին հանրապետական շաբաթօրյակին
website by Sargssyan