Դասավանդվող առարկաների հավատարմագրումը հստակեցնելու է բուհական համակարգը

Հայաստանում համալսարաններում դասավանդվող առարկաները առանձին հավատարմագրման են ենթարկվելու։ Այս մասին մայիսի 19-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ԲՈՒՀ-երի համար այդ նպատակով ժամկետներ են սահմանվելու։ 

«Տարիներ առաջ բոլոր պետական բուհերն անցան ինստիտուցիոնալ հավատարմագրում, սակայն աշխարհում չկա բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրում` առանց առարկաների ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Հիմա պետք է ժամկետ սահմանենք, որի շրջանակներում համալսարաններն իրենց առարկաները առանձին հավատարմագրման ներկայացնեն: Այս ամենը բարդ և մի քիչ թանկ գործընթաց է, բայց այն մեզ կօգնի հասկանալ` տվյալ բուհն իր առաքելության շրջանակո՞ւմ է ընտրում իր մասնագիտությունները, թե՞ ոչ»,- նշեց Մկրտչյանը։ 

Նախարարի խոսքով, եթե մանկավարժական բուհն ունի «Կադաստրային գործ» բաժին, այն չի կարող գոյություն ունենալ այդ բուհում, քանի որ բուհի առաքելությունից դուրս է: Այսինքն` առարկաների հավատարմագրումը կհստակեցնի բուհական համակարգը: 

Բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումից հետո, որը հավանաբար աշնանն արդեն ԱԺ-ի քննարկմանը կդրվի, կսկսվեն հստակեցվել համալսարանների առաքելությունները։ Բոլոր բուհերը համատարած համալսարան չեն կոչվի:

«Համալսարան կկոչվի այն հաստատությունը, որը կիրականացնի կրթական ծրագրեր` առնվազն 4 կրթական ոլորտում, իսկ մնացածները կկոչվեն ինստիտուտներ և ակադեմիաներ: Սա կրթության որակի վրա շատ լրջորեն կազդի, քանի որ այսօր մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ծնողը վճարում է իր երեխայի կրթության համար, բայց այդ վճարին համապատասխան որակ չի ստանում»,- ասաց Մկրտչյանը: 

Մայիսի 11-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր մեկ շաբաթվա ընթացքում հանձնարարել էր լրամշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել «Բուհական կրթության մասին» օրենքի նախագիծը:

 

loading...
Սիրիացի բանակայինները հուլիսի 22-ին հրադադար են հայտարարել Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում Գանձասար-Կապանն ու Շիրակը չեն վճռել հաղթողին ստուգողական խաղում Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը Պուչինիի «Բոհեմ» օպերան կներկայացնի նոր մեկնաբանությամբ ԱՄՆ Կոնգրեսը հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծ է հրապարակել Չելսին 3 անպատասխան գնդակ է ուղարկել Արսենալի դարպասը Պեկինում Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից Լիվերպուլը հաղթել է Լեսթերին Premier League Asia Trophy-ի եզրափակչում Հայաստանի ազգային պատկերասրահը ամփոփեց 2017 թ. ամառային դպրոց ծրագիրը Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում Նեյմարի ու «Բարսելոնա»-ի մյուս ֆուտբոլիստների մարզումները (լուսանկարներ) Ճապոնիայում 20 երեխա է հոսպիտալիզացվել ագրեսիվ իշամեղուների հարձակումից հետո Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության պատվիրակությանը ՀԿ-ի տնօրեն․ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մեզ համար ամենագլխավոր հարցը չէ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվողին գտել են «Զվարթնոց» օդնավակայանում Գորիսում շենքի 4-րդ հարկից ընկած երեխային հիվանդասենյակ են տեղափոխել. նա արդեն ապաքինվում է Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն
15
Փակել X
website by Sargssyan