Հայաստանը Մշակութային ժառանգությանն առնչվող հանցագործությունների մասին ԵԽ կոնվենցիան ստորագրող առաջին պետությունների թվում է

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում վեց պետություններ, այդ թվում և Հայաստանը, ստորագրել են Մշակութային ժառանգությանն առնչվող հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Ինչպես տեղեկացրին Եվրոպայի խորհրդի լրատվական ծառայությունից, կոնվենցիան ստորագրել են ԵԽ անդամ պետություններից Հայաստանը, Կիպրոսը, Հունաստանը, Պորտուգալիան և Սան Մարինոն և կազմակերպության մեկ դիտորդ պետություն՝ Մեքսիկան: Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների ստորագրման համար:

Կոնվենցիան ընդունվել է ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում՝ ձգտելով դադարեցնել անտիկ իրերի թրաֆիքինգը և վերավաճառքը արվեստի շուկաների միջոցով: Այդ իրերի ապօրինի պեղումը, ներկրումը, արտահանումը, ձեռքբերումն ու շուկայում վաճառքը, ինչպես նաև այս համատեքստում փաստաթղթերի կեղծումը կոնվենցիայով դասվում են քրեական հանցագործությունների շարքը:

Ազգային օրենսդրությունների համապատասխանեցումը կոնվենցիային կփակի առկա սողանցքները և անդրսահմանային համագործակցության համար առավել արդյունավետ պայմաններ կստեղծի կոնվենցիայով սահմանված հանցագործությունների նախաքննության, հետաքննության համար, ինչպես նաև այդ հանցագործությունների համար դատապարտված անձանց պատժի կիրառման ոլորտում: Հատկանշական է, որ կոնվենցիան պաշտպանում է ցանկացած պետության մշակութային սեփականություն՝ անկախ այն հանգամանքից, թե վերջինս միացել է այդ կոնվենցիային, թե ոչ:

Ստորագրման արարողությունը կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում: Կոնվենցիան ուժի մեջ կմտնի ստորագրած ԵԽ անդամ հինգ պետությունների կողմից վավերացվելուց հետո:

loading...
Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Շնորհակալ եմ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ Երևանն այդքան սիրելու համար. Տարոն Մարգարյան Էրերա. Մանչեսթեր Յունայթեդը ստեղծված է գավաթների համար ԻՊ-ը ստանձնել է Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների վրա իրականցված հարձակման պատասխանատվությունը «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Մանչեսթեր Սիթին կփորձի գնել Մոնակոյի պաշտպանին ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵՄ պատվիրակության ղեկավար Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների ամփոփումը Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը Սպանություն նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Դրիս Մերտենսը երկարաձգել է Նապոլիի հետ պայմանագիրը Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն. Նուբար Աֆեյան ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը. Սվիտալսկի Էմրե Ջանի գոլը ճանաչվել է լավագույնն Անգլիայի ավարտված առաջնությունում Դավիթ Լոքյանն անձամբ հետևել է ՀՀ մարզերում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին Պիկեն, Վիդալն ու Մասկերանոն «Բարսելոնային» կօգնեն Իսպանիայի Գավաթի եզրափակիչում ԱԻՆ-ի աշխատակիցները ակտիվորեն մասնակցեցին հանրապետական շաբաթօրյակին
website by Sargssyan