Հայերն ու հույները ցեղասպանության դեմ պայքարում միասնական են. Էդուարդ Շարմազանով

Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին Ազգային ժողովի պատգամավորները Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատգամավորների շարքում էին Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ այլք:

Նրանց հետ միասին հուշահամալիր էին այցելել Հայաստանի տարբեր մարզերի հունական համայնքների ներկայացուցիչները: «Մենք հիշում ենք Պոնտոսի հույների ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով համայնքի ներկայացուցիչները պաշտոնյաների հետ շարժվեցին դեպի հուշահամալիրի անմար կրակը, ապա ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Հոգեւորականները ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգ մատուցեցին:

ԱԺ նորընտիր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ցեղասպանության դեմ պայքարում հույներն ու հայերը միասնական են:

«Այսօր մայիսի 19-ն է. ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում եւ հիշում է Օսմանյան  Թուրքիայում, ապա քեմալական Թուրքիայում Պոնտոսի հույների  ցեղասպանության զոհերին, թե ինչպես հարյուր  հազարավոր հույներ զոհ գնացին երիտթուրքերի, այնուհետեւ քեմալական թուրքերի ցեղասպանական քաղաքականությանը: 

Այսօրվա խորհուրդը ոչ միայն հիշատակն է ու դատապարտումը, այլեւ վերածնունդը: Կիպրոսը եւ  Հունաստանն այն եզակի երկրներից են, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը, իսկ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովները միաձայն դատ ապարտել են հույների ցեղասպանությունը:

Այս պայքարում մենք հաղթանակելու ենք, որովհետեւ մեր պայքարը հանուն է՝ հանուն մեր քրիստոնեական հավատի, սրբազան հայրենիքի ու հայ-հունական բարեկամության: Հավատում եմ, որ Թուրքիայի ժխտողականությունը ֆիասկո է ապրելու, որովհետեւ առավել եւս վաշինգտոնյան դեպքերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Թուրքիան չի փոխվել, նույն խուժանի քաղաքականությունն է վարում: Էրդողանի եւ Աթաթուրքի միջեւ գրեթե ոչինչ չի փոխվել. նույն հանցագործ ժխտողական քաղաքականության կրողն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանում հունական ՀԿ-ների միության նախագահ Արկադի Խիթարովն ասաց, որ Հայաստանում հունական ծագում ունեցող մարդիկ քիչ են՝ շուրջ 2000-2500: «Այս օրը տարբեր տեղերում ենք հավաքվում ու հիշում: Այսօր մեզ հետ Գյումրու, Վանաձորի եւ այլ տարածքների հունական համայնքների ներկայացուցիչներն են:  Կարծում եմ՝ Հայաստանին պետք չէ բացատրել՝ ինչ է ցեղասպանությունը: Այն, որ մենք այստեղ ենք այս օրը հիշում, նույնպես խորհրդանշական է»,-եզրափակեց նա:

 

loading...
Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Շնորհակալ եմ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ Երևանն այդքան սիրելու համար. Տարոն Մարգարյան Էրերա. Մանչեսթեր Յունայթեդը ստեղծված է գավաթների համար ԻՊ-ը ստանձնել է Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների վրա իրականցված հարձակման պատասխանատվությունը «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Մանչեսթեր Սիթին կփորձի գնել Մոնակոյի պաշտպանին ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵՄ պատվիրակության ղեկավար Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների ամփոփումը Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը Սպանություն նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Դրիս Մերտենսը երկարաձգել է Նապոլիի հետ պայմանագիրը Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն. Նուբար Աֆեյան ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը. Սվիտալսկի Էմրե Ջանի գոլը ճանաչվել է լավագույնն Անգլիայի ավարտված առաջնությունում Դավիթ Լոքյանն անձամբ հետևել է ՀՀ մարզերում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին Պիկեն, Վիդալն ու Մասկերանոն «Բարսելոնային» կօգնեն Իսպանիայի Գավաթի եզրափակիչում ԱԻՆ-ի աշխատակիցները ակտիվորեն մասնակցեցին հանրապետական շաբաթօրյակին
website by Sargssyan