Վաչե Թովմասյանը՝ ԱՄՆ-ում կայանալիք «Քարե դարդ» շոու-ներկայացման մասին

BlogNews.am-ը գրում է.

«Քարե դարդ» սիթքոմի դերասանական կազմն այս օրերին ԱՄՆ-ում է. մեկնել են մայիսի 21-ին կայանալիք իրենց շոու-ներկայացմանը: BlogNews.am-ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր, դերասան Վաչե Թովմասյանը մանրամասներ է պատմել. «Սցենարի վրա արդեն մոտ մեկ տարի է՝ աշխատել ենք ես, Վահեն, Գրիգը, ովքեր սիթքոմի սցենարիստներն են, ինչպես նաև Ռոբերտ Մարտիրոսյանը, ով «Վիտամին» ակումբի գլխավոր սցենարիստներից էր: Հաշվի առնելով մեր նախորդ փորձերը և ինֆորմացիան, որը տարիների ընթացքում կուտակել ենք՝ լինելով Ամերիկայում, հումորներն այնպես ենք արել, որ ամերիկաբնակ հանդիսատեսին հասկանալի լինեն: Այս հումորները գուցե Հայաստանում չհասկանան»: 

ԱՄՆ-ի բեմում հանդիսատեսին ներկայանալու են Վաչե Թովմասյանը, Անատիկ Սաքանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը,  Աննա Մանուչարյանը, Զառա Սահակյանը, Էմիլ Գալստյանը։ Դերասաններին միացել է նաև Արմուշը, ով սիթքոմում մարմնավորում էր Գոգոյին. «Արմուշի կերպարը շատ ծիծաղելի է, և նա էլ շատ արագ ինտեգրվեց սցենարում, քանի որ ինչ եկել ենք, գրեթե ամեն օր փորձ ենք անում: Բացի Արմուշից՝ մեզ է միացել նաև Արտակ Գասպարյանը, ով մեզ հետ միասին ժամանակին «32 ատամից» էր, ինչպես նաև Զառան, ով ոչ թե մարմնավորելու է այն դերը, որ սիթքոմում է խաղալու, այլ ներկայանալու է երաժշտական համարներում՝ տարբեր նմանակումների ձևով»:

«Կան երաժշտական բազմաթիվ համարներ, դասական համարներ՝ ոչ միայն քարեդարդյան սյուժեով, չնայած, ընդհանուր առմամբ, ներկայացումը շարունակական է: Այսինքն՝ առանձին համարներից բաղկացած չէ, ընդհանուր մի գիծ է: Կան ինտերակտիվ համարներ, օրինակ՝ կա մի պահ, երբ Էմիլ Գալստյանը՝ Սոսոյի կերպարը, և Մոսոն, այսինքն՝ ես, միասին իջնելու ենք դահլիճ և ժողովրդի հետ իմպրովիզացիոն ինտերակտիվ մի համար ենք բեմադրելու: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլինի»,- պատմում է Վաչեն։

Ի դեպ՝ Վաչեն նաև նշում է, որ իրենց երկրպագուներին հաճախ են հանդիպում. «Շատ հաճելի է, որ մարդիկ սիրում են և դրական էմոցիաներ են մեզ փոխանցում»: Նշենք, որ ներկայացումը կկայանա մայիսի 21-ին, իսկ դերասանական կազմն արդեն 24-ին կվերադառնա Հայաստան: 

loading...
Թուրքիան կապ չի տեսնում Քաթարում իր ռազմաբազայի ստեղծման և դիվանագիտական ճգնաժամի միջև Գերմանիայի սոցիալ դեմոկրատները պահանջում են «բոլորի զույգերի համար ամուսնության» հավասար պայմաններ ապահովել Գերմանիան և Չիլիի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում են Պակիստանում խաղալիք ռումբ է պայթել, զոհվել են վեց երեխաներ Հնդկաստանում ճոպանուղուց խուցն ընկել է, յոթ մարդ է զոհվել Ռուբեն Գեւորգյանցի հետ Երեւանի հետ կապված շատ ծրագրեր ենք իրականացրել, կեսն էլ դեռ մնում է. Տարոն Մարգարյան (ֆոտո) Ապարանում 29-ամյա բնակչուհին կախվել է սանհանգույցի երկաթյա խողովակից Արսենալը պատրաստ է 21 միլիոն ֆունտ առաջարկել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի համար Կայացավ Շիրակի մարզի համայնքների և կոլեկտիվների թիմերի շախմատի առաջնությունը Ադրբեջանը հանձնեց Նախիջեւանը Չինաստանում մահապատժի են ենթարկվել թմրադեղերի երեք վաճառականներ Ի երախտիք Հռոմի Պապի կատարած այցի՝ Գյումրիում բացվեց հիշատակի կոթող-հուշարձան Դոնալդ և Մելանյա Թրամփերը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի հարսանիքին (լուսանկարներ) Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Բերդում և Արամուսում նկատված օձերին Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին արևադարձային փոթորիկ է ձևավորվել Վրաստանում ավարտվել է խոշորագույն մասնավոր ՀԷԿ-ի շինարարությունը Պոգբա. Կհասկանամ, եթե Գրիզմանը որոշի տեղափոխվել Մանչեսթեր Սիթի Հրդեհ Իսպանիայում․ ավելի քան երկու հազար մարդ է տարհանվել Գարեթ Բեյլ. Ցանկանում եմ հաղթել մեծագույն ակումբի և լավագույն երկրպագուների համար Մաստինո նապոլետանոն աշխարհի ամենաանճոռնի շունն է ճանաչվել
website by Sargssyan