Ադրբեջանը երկարաձգելու է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագիրը

Վիեննայում մայիսի 23-ից 25-ը տեղի է ունենալու Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) նիստը, որին մասնակցելու են կազմակերպության անդամ և ոչ անդամ երկրներ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ադրբեջանի Էներգետիայի նախարար Նաթիգ Ալիևը այդ օրերին հանդիպելու է OPEC-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Սանուսի և մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար  ալ-Մարզուքի հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագրի երկարաձգման հարցը:

Ադրբեջանը, որը ներկայումս իր նավթային քաղաքականությունը հարմարեցնում է OPEC-ի վարած քաղաքականությանը, պետք է նավթի արդյունահանումը շարունակի նվազեցված ծավալներով: 

2017թ.-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատ:

Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նավթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր տեսակի նավթամթերքներ:

Պայմանագրին հետևելով` Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:

Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոննա նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:

loading...
Թուրքիան կապ չի տեսնում Քաթարում իր ռազմաբազայի ստեղծման և դիվանագիտական ճգնաժամի միջև Գերմանիայի սոցիալ դեմոկրատները պահանջում են «բոլորի զույգերի համար ամուսնության» հավասար պայմաններ ապահովել Գերմանիան և Չիլիի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում են Պակիստանում խաղալիք ռումբ է պայթել, զոհվել են վեց երեխաներ Հնդկաստանում ճոպանուղուց խուցն ընկել է, յոթ մարդ է զոհվել Ռուբեն Գեւորգյանցի հետ Երեւանի հետ կապված շատ ծրագրեր ենք իրականացրել, կեսն էլ դեռ մնում է. Տարոն Մարգարյան (ֆոտո) Ապարանում 29-ամյա բնակչուհին կախվել է սանհանգույցի երկաթյա խողովակից Արսենալը պատրաստ է 21 միլիոն ֆունտ առաջարկել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի համար Կայացավ Շիրակի մարզի համայնքների և կոլեկտիվների թիմերի շախմատի առաջնությունը Ադրբեջանը հանձնեց Նախիջեւանը Չինաստանում մահապատժի են ենթարկվել թմրադեղերի երեք վաճառականներ Ի երախտիք Հռոմի Պապի կատարած այցի՝ Գյումրիում բացվեց հիշատակի կոթող-հուշարձան Դոնալդ և Մելանյա Թրամփերը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի հարսանիքին (լուսանկարներ) Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Բերդում և Արամուսում նկատված օձերին Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին արևադարձային փոթորիկ է ձևավորվել Վրաստանում ավարտվել է խոշորագույն մասնավոր ՀԷԿ-ի շինարարությունը Պոգբա. Կհասկանամ, եթե Գրիզմանը որոշի տեղափոխվել Մանչեսթեր Սիթի Հրդեհ Իսպանիայում․ ավելի քան երկու հազար մարդ է տարհանվել Գարեթ Բեյլ. Ցանկանում եմ հաղթել մեծագույն ակումբի և լավագույն երկրպագուների համար Մաստինո նապոլետանոն աշխարհի ամենաանճոռնի շունն է ճանաչվել
website by Sargssyan